ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ ՓՈԽԳՆԴԱՊԵՏ Գ․Լ-Ի ԼԻԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ․ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆ ՀՀ ՊՆ-ԻՑ

2021թ-ի մարտի 19-ին  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ( ՆՍՀԿ) գրություններ է ուղարկել Հայաստանի Հանրապետության (ՀՀ) վարչապետին, Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ), Պաշտպանության նախարարությանը (ՊՆ)  խոշտանգման և բռնության ենթարկված զինծառայող Հ․Ա․-ի անվտանգությունը ապահովելու, ինչպես նաև գործի արդարացի քննության ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար։ 

Պաշտպանության նախարարությանն ուղղված գրությամբ Կազմակերպությունը խնդրել է նաև զինծառայող Հ․Ա․-ին տեղափոխել ՀՀ տարածքում գտնվող այլ զորամաս և վերջինիս տրամադրել պատշաճ բուժօգնություն։ Արդյունքում զինծառայողին  տեղափոխել են այլ զորամաս։ 

 

ՀՀ ՊՆ-ից ստացված գրությամբ հայտնում են, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից վերը նշված փաստով անցկացվող ծառայողական քննությամբ միջնորդություն է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարին՝ փոխգնդապետ Գ Լալայանի լիազորությունները 1 ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ։ 

 

Միաժամանակ Կազմակերպությունը ստացել է ՄԻՊ-ի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի պատասխանը, համաձայն որի` գրություններ են հասցեագրվել Գլխավոր դատախազություն և Պաշտպանության նախարարություն, ինչպես նաև կապ է հաստատվել համապատասխան ստորաբաժանման հետ՝ զինծառայողի անվտանգությունը ապահովելու համար։ 

 

Գործի նախապատմությունը։ 

2021թ-ի մարտի 13-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ է դիմել ժամկետային զինծառայող Հ․Ա․-ն։ Վերջինս հայտնել է, որ ծառայության ընթացքում խնդիրներ է ունեցել զինծառայակից ընկերների հետ, երբ նրանք իմացել են Հ․Ա․-ի  սեռական կողմնորոշման մասին։  Այնուհետև վերջինիս տեղափոխել են այլ զորամաս։   

 

 ՀՀ-ում և Արցախում հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում զորամասում նույն պատճառով կրկին խտրականության է ենթարկվել և գումարտակի հրամանատար մայոր Տ․Թ․-ի հետ ծագած վիճաբանության համար Ճարտար քաղաքի հարակից ճանապարահատվածում ՀՀ ՊՆ Հադրութի ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, փոխգնդապետ Գ․Լ-ին զինծառայողի հասեցին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, լիցքավորել իր մոտ գտնվող ատրճանակը և երկու անգամ կրակել Հ․Ա-ի ոտքերի աջ և ձախ կողմերը։ Դրանից հետո լիցքավորված ատրճանակը պահել է Հ․Ա-ի ճակատի ուղղությամբ ու սպառնացել սպանել։ Այնուհետև Գ․Լ․-ն ատրճանակի բռնակով հարվածել է Հ․Ա․-ի քթին, ինչի արդյունքում վերջինս վայր է ընկել, որից հետո բռունցքով հարված է ստացել դեմքին։ Գ․Լ․-ի հարվածների հետևանքով Հ․Ա․-ն  ստացել  է ատամնաշարի և քթի կոտրվածք։ Նույն օրը տեղափոխվելով  Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժին, բաժնի ընդունիչ-բաշխիչ խցում Գ․Լ-ն, ընդունիչ-բաշխիչի բաժնի պետը,  նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը և հսկիչներից մի քանիսը փայտյա մահակներով ծեծի են ենթարկել Հ․Ա․-ին՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքեր։  Հ․Ա․-ն մի քանի օր անցկացրել է խցում։  Նա այլ զորամաս տեղափոխվելուց հետո թ միայն հանցագործաության մասին հաորդում ներկայացրել, քանի որ վերջինիս պարբերաբար սպառնացել են։

 

Դեպքիառթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի,

309հոդվածի 1-ին մասի, 309հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։