ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՄՓՈՓՈՒՄ․ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱԴՎՈԿԱՑԻԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԹԻՐԱԽ ԽՄԲԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

 

2020 թվականի հուլիսին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Վնասի նվազեցման եվրասիական կոալիցիայի ֆինանասական աջակցությամբ և Ռոբերտ Կարրի ֆոնդերի հաշվին սկսեց իրականացնել «Բյուջետային ադվոկացիան որոշումների կայացման գործընթացում թիրախ խմբերի ներգրավվածության համար» ծրագիրը։ Դրամաշնորհը տրամադրվել է «Մտածելով սահմաններից դուրս․ հաղթահարելով համայնքային ադվոկացիայի մարտահրավերները հանուն կենսակայուն և բարձրորակ ՄԻԱՎ ծառայությունների» ծրագրի շրջանակներում։

 

Բյուջետային ադվոկացիան բոլորովին նոր հասկացություն է Հայաստանի համար։ Այս թեմայով ՆՍՀԿ-ի հետաքրքրվածությունը չափազանց մեծ է․ խոսքը հատկապես առողջապահության ոլորտում բյուջետային ադվոկացիայի մասին է, որովհետև կազմակերպության ռազմավարական ուղղություններից մեկը առողջապահական ծառայությունները խոցելի խմբերի համար հասանելի դարձնելն է։

 

Մինչև բյուջետային վերլուծությունների իրականացումը ՆՍՀԿ-ն Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի ֆինանսավորմամբ և նույն ծրագրի շրջանակներում իրականացրել էր բյուջետային ադվոկացիայի, բյուջետային վերլուծությունների և հաշվետվողականության թեմաներով դասընթացներ շահառու խմբերի շրջանում՝ զարգացնելով նրանց կարողությունները և առաջնորդական հատկանիշները։ Արդյունքում մշակվել էր բյուջետային ադվոկացիայի հստակ քայլեր ներկայացնող ռազմավարական փաստաթուղթ, որը հիմք է հանդիսանում բյուջետային ադվոկացիայի համար։

 

Բյուջետային ադվոկացիայի գործընթացը իրականացնելու համար չափազանց կարևոր էր ունենալ տեղեկություն Հայաստանի ազգային բյուջեի և հանրային ծախսերի վերաբերյալ։ Այսպիսով մեկնարկեց «Բյուջետային ադվոկացիան որոշումների կայացման գործընթացում թիրախ խմբերի ներգրավվածության համար» ծրագիրը, որի նպատակն էր վերլուծել Հայաստանի ազգային բյուջեն ՏՍՏ և տրանս* անձանց տրամադրվող առողջապահական և սոցիալական ծառայությունների տեսանկյունից։

 

Կորոնավիրուսով պայմանավորված համավարակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ խոցելի խմբերը ենթարկվում են հիվանդություններով պայմանավորված բարձր համաճարակային ազդեցության, առերեսվում են աճող ռիսկերի, խոցելիության, հաճախակի հանդիպող մարդու իրավունքների խախտումների, սոցիալական և տնտեսական մարգինալիզացման և քրեականացման, ինչը նվազեցնում է նրանց հասանելիությունը կարևորագույն ծառայությունների։ Խոցելի խմբերը դուրս են մնացել ՀՀ կառավարության կողմից սահմանված հակահամաճարակային միջոցառումներից։

 

Ծրագրում ներգարվվեց միջազգային փորձագետ, որը մշակեց Հայաստանի ազգային բյուջեի վերլուծության պլան-ուղեցույց և ներկայացրեց Հայաստանի ազգային փորձագիտական խմբին։

 

Փորձագիտական խումբը ձևավորվել էր Հայաստանում ոլորտային փորձառություն ունեցող 3 անձանցից։

 

Փորձագիտական խմբի կողմից իրականացվել են հետևյալ վերլուծությունները՝

1․  ՏՍՏ և տրանս* անձանց տրամադրվող առողջապահական ծառայությունների համար Հայաստանի ազգային բյուջեի ֆինանսական բացերը;

2․ ՏՍՏ և տրանս* անձանց տրամադրվող սոցիալական ծառայությունների համար Հայաստանի ազգային բյուջեի ֆինանսական բացերը

3․ ՏՍՏ և տրանս* անձանց տրամադրվող առողջապահական և սոցիալական ծառայությունների համար բյուջետային ադվոկացիայի միջազգային փորձը

 

Այս 3 վերլուծությունները հետագայում միավորվել են և դարձել են մեկ ընդհանուր ուսումնասիրություն։

 

Վերլուծությունների  արդյունքները հետագայում օգտագործվել են մեկ այլ փորձագետի կողմից և մշակվել է վերլուծությունների ընթացքում ի հայտ եկած ֆինանսական բացերը հասցեավարող ադվոկացիոն ճանապարհային քարտեզ իր առաջարկություններով և հետագա ադվոկացիոն քայլերով։

 

Ադվոկացիոն ճանապարհային քարտեզը մշակելիս հաշվի են առնվել նաև  ՀՀ Առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտոնի, առողջապահության փորձագետների, ՏՍՏ և տրանս* համայնքահեն կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչների կարծիքները։

 

Ծրագրի իրականացման փորձառության հիման վրա իրականացվել է իրավիճակային վերլուծություն, որում արտացոլվել են վերլուծություններ իրականացնելիս դժվարությունները, ձեռքբերումները, հետագա քայլերը։

 

Վերլուծության ընթացքում արված առաջարկությունները, ինչպես նաև մշակված ճանապարհային քարտեզը հնարավորություն կտան շահագրգիռ կազմակերպություններին, այդ թվում ՀԿ-ներին, ձեռնարկել քայլեր բյուջետային ադվոկացիայի ուղղությամբ։