
ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում դասընթացավար-փորձագետների ՔՀԿ ներկայացուցիչների շրջանում դասընթաց անցկացնելու նպատակով։
Պաշտոնը
- Մարդու իրավունքներ․ պաշտպանության տեղական և միջագային մեխանիզմներ թեմայով փորձագետ,
- Իրավախախտումների փաստագրում թեմայով փորձագետ,
- Խարանի և խտրականության կանխարգելում թեմայով փորձագետ,
- Ծրագրի մշակում և կառավարում թեմայով փորձագետ։
Դասընթացի անցկացման օրերը — Մարտի 11-12, 2021 թ․
Աշխատանքի նկարագրություն
Պարտականությունները
- Կազմել դասընթացի մոդուլ,
- Պատրաստել սահիկահանդես (սլայդ) ՝ ներկայացնելով համապատասխան թեման իր բոլոր կոմպոնենտներով,
- Վարել դասընթաց մասնակիցների շրջանում և ներկայացնել հաշվետվություն։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Հաղորդակցական հմտություններ;
- Համապատասխան ոլորտում կրթության կամ վերապատրաստումների առկայությունը կդիտվի որպես առավելություն;
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Ստեղծագործական ջիղ։
Աշխատավարձը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ Հայտադիմումը մինչև 2021 թվականի փետրվարի 24-ը։