ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՀԱԿ-Ի ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԵՏ
2020թ․-ի նոյեմբերի 20-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի իրավաբաններ Լուսինե Գասպարյանն ու Սիրակ Եղիազարյանը անցկացրին հանդիպում-քննարկում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի 11 բժիշկ-վարակաբանների և բժիշկ-համաճարակաբանների հետ։
Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների, մասնավորապես՝ ՄԻԱՎ-ի նախակոնտակտային (PrEP) և հետկոնտակտային (PEP) կանխարգելման միջոցների ուղեցույցների բովանդակությունը և դրանց կիրառելիությունը։
ԻՀԱԿ-ի բժիշկների հետ քննարկվեցին հետևյալ հարցերը․
- ՄԻԱՎ վարակի նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման ազգային ուղեցույցների մշակման աշխատանքների նախապատմությունը,
- Ուղեցույցների նպատակները,
- Ուղեցույցների արդյունավետությունն ու կիրառելիությունը,
- Դիտարկումներ ներպետական մեխանիզմների վերաբերյալ,
- Ուղեցույցների գործնականում կիրառելիության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը,
- Միջազգային փորձը, որը ներդրվել է ուղեցույցների մշակման հիմքում,
- Առաջարկներ ուղեցույցներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ։
Քննարկման ընթացքում բարձրաձայնվեց, որ ուղեցույցները հիմնականում մշակվում են ԱՀԿ-ի առաջարկությունների ու ապացուցողական բժշկության նորարարությունների հիման վրա՝ հարմարեցնելով ամբողջը հայաստանյան իրականության առանձնահատկություններին։
Քննարկումը բովանդակալից էր ու արդյունավետ։