ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է LIFE-15-Ը
Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկում է LIFE-15 արտագնա տեղեկատվական հարթակը:
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Խտրականության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում ԿՍԿ համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպում է եռօրյա արտագնա տեղեկատվական հարթակ:
Հանդիպման նպատակն է ԿՍԿ համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել առաջնորդության և ակտիվիզմի վերաբերյալ գիտելիքների մակարդակը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին, խարանի, խտրականության և խոշտանգումների թեմային, ինչպես նաև նպաստել համայնքների ներգրավվածությանը։
Ե՞րբ՝ նոյեմբերի 26-28, 2020 թ.
Որտե՞ղ՝ Վայրի և այլ կազմակերպչական հարցերի մասին համապարփակ տեղեկատվությունը կներկայացվի ընտրված մասնակիցներին հավելյալ էլեկտրոնային նամակով:
Հանդիպման աշխատանքային լեզուն հայերենն է:
Մասնակցությունն անվճար է։
Հանդիպման ընթացքում հյուրանոցում կացության, ճանապարհածախսի և սննդի ծախսերը հոգում է կազմակերպությունը:
Արտագնա տեղեկատվական հարթակին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև սույն թվականի նոյեմբերի 10-ը՝ «Ծրագրի անվանումը» դաշտում նշելով ԼԱՅՖ առաջնորդության հարթակ։
Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար: