Սոցիալական աջակցության տրամադրումը խոցելի խմբերին շարունակվում է

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն շարունակում է սնունդի, ժամանակավոր կացարանի և COVID-19 կանխարգելիչ նյութերի տրամադրման հայտերի հավաքագրումը այն ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանս*), ՏՍՏ (տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդ), ԿՍԿ (կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող կանանց) և ԹՕ (թմրամիջոցներ օգտագործող) անձանց համար, որոնք

 

  • ենթարկվել են խարանի, խտրականության, բռնության և խոշտանգումների,
  • COVID-19-ի համավարակի հետևանքներով պայմանավորված՝ մնացել են առանց ապաստարանի և ընտանիքի աջակցության, կորցրել են աշխատանքը և չունեն այլ ֆինանսական եկամուտ։

 

Տվյալ շահառուների համար հասանելի են նաև իրավաբանական և հոգեբանական խորհրդատվության ծառայություններ։

 
Աջակցության համար անհրաժեշտ է դիմել հետևյալ  հղումով։

 

Աջակցությունը տրամադրվում է Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ, «Արևելյան գործընկերություն — COVID-19 համերաշխության ծրագրի» շրջանակում։