![](https://ngngo.net/wp-content/uploads/2020/07/748EB26E-091E-473F-95A4-6292B6F15F41-DE7B8CD8-F2EF-41C9-939F-140B3A2F1F21.jpg)
ՍՆՆԴԻ ՓԱԹԵԹՆԵՐ․ ՍՈՑ․ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՓՈՒԼ
Շարունակվում է Էլթոն Ջոնի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի ֆինանսավորմամբ սոցիալական աջակցությունների տրամադրումը։
Ինչպես նախորդ երկու ամիսներին, այդպես էլ այս ամիս՝ հուլիսին, խոցելի խմբերի շարքին պատկանող 50 շահառու ստացան սննդի փաթեթների տեսքով սոցիալական աջակցության։
Աջակցությունը տրամադրվում է միայն մեկ ամսվա համար նախատեսված սննդի տեսքով այնպիսի խոցելի խմբերին, ինչպիսիք են ԼԳԲՏԻ+ և ՏՍՏ անձինք, կոմերցիոն սեռական ծառայություններ մատուցող կանայք, թմրամիջոց ներարկային օգտագործողներ, ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող անձինք և բռնության ենթարկված կանայք։ Ծրագրի շահառուները պետք է COVID-19 համավարակի արդյունքում կորցրած լինեն աշխատանքն ու եկամտի աղբյուրը։
Ծրագրից օգնություն ստանալու համար կարող եք լրացնել ՀԵՏԵՎՅԱԼ դիմումը՝ կցելով համապատասխան փաստաթղթերը։