ԻՐԱՎԱԲԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում իրավաբանի:

 

Պաշտոնը – իրավաբան

 

Տևողությունը – պայմանագրային, փորձաշրջանով

 

Վայրը – Երևան, ՀՀ

 

Պարտականությունները՝

 

  • Տրամադրել իրավաբանական անվճար խորհրդատվություն ՀԿ-ի շահառուներին,
  • Կազմել պայմանագրեր և համաձայնագրեր, դիմումներ, հայցադիմումներ և այլ փաստաթղթեր,
  • Ներկայացնել շահառուների իրավունքները պետական, իրավապահ մարմիններում,
  • Հանդես գալ շահերի պաշտպանությանն ուղղված գործունեությամբ պետական և ոչ պետական մարմիններում,
  • Կատարել իրավական հետազոտություններ ոլորտի իրավական հարցերի շուրջ:
  • Իրականացնել կազմակերպությանը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն և տրամադրել իրավաբանական կարծիքներ և եզրակացություններ դրանց վերաբերյալ,
  • Պատրաստել իրավաբանական եռամսյա, վեցամսյա և տարեկան զեկույցներ/հաշվետվություններ,
  • Մշակել մարդու իրավունքների, խտրականության, խոշտանգումների կանխարգելման, խոսքի ազատության և ատելության խոսքի և այլ թեմաներով դասընթացների մոդուլներ,
  • Վարել մարդու իրավունքների, խտրականության և խոշտանգումների կանխարգելման, խոսքի ազատության, ատելության խոսքի և այլ թեմաներով դասընթացներ,
  • Կատարել այլ աշխատանքներ իր պարտականությունների շրջանակներում՝ ըստ Գործատուի հանձնարարության։

 

Պահանջվող որակավորումներ ու հմտություններ

 

  • Իրավաբանական բարձրագույն կրթություն,
  • Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում
  • Հետազոտական աշխատանք, վերլուծություններ կատարելու փորձ
  • Համակարգչային հմտությունների տիրապետում՝  MS Office, Internet , E-mail
  • Հայերենի վարժ իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է
  • Իրավական տերմինաբանության վարժ տիրապետում
  •  Պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ
  • Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում աշխատելու ունա­կություն
  • Խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձ և/կամ զգայունություն
  • Հանրային խոսքի հմտություն և փորձ
  • Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն

 

Աշխատավարձը – Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը – Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2020 թ.-ի հունիսի 9-ը՝ ծրագրի անվանումը դաշտում ընտրելով «Շահերի պաշտպանություն և իրազեկության բարձրացում՝  ՀՀ հասարակության խոցելի խմբերի առողջության իրավունքի իրականացումն ապահովելու համար»: