+374 60 478989

ՎԵԲ-ԿԱՅՔԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

31 January, 2020

Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն վեբ-կայքի նախագծման համար հայտարարում է փորձագետի բաց մրցույթ:
Աշխատանքի տևողությունը՝  պայմանագրային
Պաշտոնը` վեբ-կայքի նախագծման փորձագետ
Հաշվետու է Ծրագրի ղեկավարին:
Հայտարարության սկիզբը` 31․01․2020 թ.
Դիմումների վերջնաժամկետ` 10. 02.2020 թ.
Աշխատանքի նկարագրություն.
• Նախագծել կայքը՝ համապատասխանեցնելով ՆՍՀԿ-ի ընտրած ստանդարտներին։
• Հարմարեցնել կայքը ՆՍՀԿ ներքին կանոնակարգերին ու աշխատելոճին։
• Կազմակերպել կայքի նախնական դիտում-քննարկում։
• Կատարել շտկումներ առկայության դեպքում։
• Կատարել շտկումներ հետագա անսարքությունների դեպքում։

Պահանջվող որակավորումներն ու հմտությունները.

• Աշխատանքային փորձ նշված ոլորտում
• Ծրագրավորման հմտություններ
• Հաղորդակցական հմտություններ
Համապատասխան ոլորտում բարձրագույն կրթության առկայությունը կդիտվի որպես առավելություն։
Ինչպես դիմել․
Փորձագետների թափուր պաշտոնին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր
CV-ն և նախկինում կատարած աշխատանքների առնվազն 3 հղում 
[email protected] էլ-հասցեին` թեմայի դաշտում  նշելով Վեբ-կայքի նախագծման փորձագետ, մինչև 2020թ.-ի փետրվարի 10-ը: