2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սկսվեց հարձակում Արցախի Հանրապետության դեմ։ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային դիմակայելու համար համայն հայությունը միավորել է ողջ ջանքերը։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, հավատարիմ մնալով իր մարդասիրական սկզբունքներին, պատերազմի առաջին իսկ օրերից փորձում է լինել Հայոց պետականության և բանակի կողքին։
Մեր կազմակերպությունը հավատարիմ է մնալու իր մարդասիրական սկզբունքներին և ուժերի ներածին չափով աջակցելու է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների կառավարություններին և ժողովուրդներին՝ ճգնաժամը հաղթահարելու գործում։
Խնդրում ենք հնարավորության դեպքում նվիրատվություն կատարել Նոր Սերունդ մարդասիրական ՀԿ։
Բանկ՝ ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ
Հ/Հ՝ 2050142002111005
Ստացող՝ Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
կամ բերել Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակներ
Մեզ հետ կապնվելու համար․
+37460478989
+37460378989
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՄԵԶ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սկսվեց հարձակում Արցախի Հանրապետության դեմ։ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային դիմակայելու համար համայն հայությունը միավորեց ողջ ջանքերը։ Ցավոք, հակառակ մեր քաջարի մարտիկների հերոսություններին՝ ադրբեջանական բանակը, համալրված վարձկաններով և ահաբեկիչներով, կարողացավ կոտրել մեր դիմակայությունը։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ
Մի խումբ Իրանահայեր կատարում են ամենօրյա նվիրատվություն Արցախցի փախստականների համար ովքեր հիմա ապրում են Նոր Սերունդ ՀԿ-ի ժամանակավոր կացարանում։
Մարդասիրական օգնություն <<Նոր Սերունդ>> հասարակական կազմակերպության կողմից
Առկա արտակարգ իրավիճակի ժամանակ `Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ <<Նոր սերունդ>> հասարակական կազմակերպությունը Արցախի կարիքավոր ընտանիքներին աջակցելու համար տրամադրել է պարզագույն անհրաժեշտությունները։ Մարդասիրական օգնությունը ներառում է փրկարար բաճկոններ, վիրակապեր, շնչառական սարքեր, պատգարակներ, լարաններ և առաջին օգնության այլ պարագաներ։
ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ
2020թ․ սեպտեմբերի 27-ից սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի և Ադրբեջանի սահմանային ողջ երկայնքով, որի պատճառով տուժել է քաղաքացիական բնակչությունը, վնասվել բնակելի և քաղաքացիական շինություններ։
Արցախի բնակչության զգալի մասը, ապահով միջավայր գտնելու նպատակով, լքել է և լքում է սեփական բնակավայրերը։
Պատերազմը պարտադրում է ապրել, Ապրել ոգեկոչելով սուրբ անցյալն ու զավակներին, Ապրել այն պահպանելու համար։ Արցախից ժամանած խումբը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի օժանդակությամբ մեկնեց Գյումրի՝ ծանոթանալու քաղաքի պատմամշակութային ժառանգությանը և արժեքներին։
«Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը հավատարիմ մնալով իր մարդասիրական սկզբուքներին՝ պատերազմի առաջին իսկ օրերից փորձում է լինել Հայոց պետականության և բանակի կողքին։ Սեպտեմբերից սկսած ժամանակավոր կացարաններ են տրամադրվել Արցախից տեղահանված և Հայաստանի տարածքում բնակվող բազմաթիվ ընտանիքների, որոնք ստացել են նաև աջակցություն սննդի տեսքով։ Հագուստի տեսքով հումանիտար օգնություն է տրամադրվել զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ու Արցախից Հայաստան վերաբնակեցված սոցիալապես խիստ կարիքավոր ընտանիքներին։ Հագուստի տեսքով աջակցությունը տրամադրվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից ԱՄՆ HiAM բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ՝ ՈՒՂՂՎԱԾ ՄԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՆ
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունները ու անհատները, այս հայտարարությամբ արտահայտում ենք մեր լուրջ հիասթափությունը Արցախում (Լեռնային Ղարաբաղում) բնակվող ժողովրդի նկատմամբ իրականացվող պատերազմական հանցագործությունների և վայրագությունների հանդեպ միջազգային կազմակերպությունների անտարբերության հետ կապված։
2020 թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է պատերազմ Արցախի հետ՝ արհամարհելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մարտ ամսի կոչը և 2020թ․-ի հունիսի ՄԱԿ-ի հերթական բանաձևը, որը կոչ էր անում համընդհանուր զինադադար հաստատել Քովիդ-19 համաճարակի տարածման համատեքստում:
2020թ․-ի սեպտեմբերի 28-ին մի խումբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ 100 կազմակերպությունների հետ համատեղ, կոչ են արել միջազգային հանրությանը՝ պահանջելով հրատապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել ՝ վերջ տալու Ադրբեջանի ռազմական ագրեսիան և վերսկսել բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորման համար։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բռնապետական ռեժիմը ծանր հրետանու, տանկերի և հրթիռների գործադրմամբ նախաձեռնեց լայնածավալ հարձակում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շփման գծի ողջ երկայնքով:
Ռմբակոծվում են Արցախի քաղաքներն ու գյուղերը, այդ թվում Ստեփանակերտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանը Վարդենիս քաղաքի ուղղությամբ։ Ադրբեջանը հստակ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և բացարձակ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրադադարի կոչը՝ պայմանավորված Կովիդ-19 համավարակով։
Արցախում (Լեռնային Ղարաբաղում) զինծառայողների և քաղաքացիական անձանց շրջանում արդեն հարյուրից ավելի վիրավոր և տասնյակ զոհեր կա, այդ թվում առնվազն մեկ երեխա։
ՆԱՏՕ-ԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿ ՀԱՅՍԱՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
2020թ․ հոկտեմբերի 14-ին մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ դիմել էին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, ՆԱՏՕ-ի Բրյուսելում Կովկասի պատասխանատու Դեսպինա Աֆենտուլինին, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսին եւ Հայաստանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանություններին՝ կանխելու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական սրացմանն ուղղված գործողությունները:
Չնայած հանցագործությունների և խախտումների ներկայացմանը՝ մինչ օրս հասարակական կազմակերպությունների դիմումի վերաբերյալ ՆԱՏՕ-ից և ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետության կողմից որևէ արձագանք չենք ստացել, չի ներկայացվել դաշինքի դիրքորոշումը իր անդամ Թուրքիայի գործողությունների վերաբերյալ:
— ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆ
— ԵՐԵՎԱՆ ՊԱՆԴՈԿ
— ՀԱՅԿԱԿԱՆ ՌԵՍՏՈՐԱՆ
— ԱՐՓԻ ԿԵՍՏԱՆՅԱՆ ԱՄՆ
— ԻՐԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ
— ՀԵՆՐԻ ԿԱԶԱՐՅԱՆ — ՖՐԱՆՍԻԱ
— Hi-AM ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆ ԱՄՆ