Աջակցություն պատերազմի մասնակիցներին և նրաց ընտանիքներին

Աջակցություն պատերազմի մասնակիցներին և նրաց ընտանիքներին

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սկսվեց հարձակում Արցախի Հանրապետության դեմ։ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային դիմակայելու համար համայն հայությունը միավորեց ողջ ջանքերը։ Ցավոք, հակառակ մեր քաջարի մարտիկների հերոսություններին՝ ադրբեջանական բանակը, համալրված վարձկաններով և ահաբեկիչներով, կարողացավ կոտրել մեր դիմակայությունը։ Շատերը անմահացան հայրենիքի համար մղվող պայքարում, շատերը դարձան հաշմանդամ։ 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, հավատարիմ մնալով իր մարդասիրական սկզբունքներին, պատերազմի առաջին իսկ օրերից փորձում է լինել Հայոց պետականության և բանակի կողքին։

Սննդի և հիգիենայի պարագաների փաթեթներ են տրամադրվել պատերազմի արդյունքում վիրավորված զինծառայողներից մեկի ընտանիքին։ Փոխհատուցվել են նաև ընտանիքի կոմունալ վճարները։ 

Մեր կազմակերպությունը հավատարիմ է մնալու իր մարդասիրական սկզբունքներին և ուժերի ներածին չափով աջակցելու է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների կառավարություններին և ժողովուրդներին՝ ճգնաժամը հաղթահարելու գործում։

Մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել https://haghteluenq.com/timeline տեղեկատվական հարթակը։ 

Խնդրում ենք հնարավորության դեպքում նվիրատվություն կատարել Հայստան համահայկական հիմնարամին (himnadram.org) պատերազմից տուժածներին մարդասիրական աջակցություն տրամադրելու համար։