ԻՐԱՎԱԲԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է Իրավաբանի թափուր հաստիքի բաց մրցույթ:

 

Տևողություն— պայմանագրային

 

Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան

 

     Աշխատանքի նկարագրություն

  • Կազմել պայմանագրեր և համաձայնագրեր, դիմումներ, հայցադիմումներ և այլ իրավական փաստաթղթեր։
  • Իրականացնել կազմակերպությանը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն և տրամադրել իրավաբանական կարծիքներ և եզրակացություններ դրանց վերաբերյալ։
  • Տրամադրել իրավաբանական խորհրդատվություն կազմակերպության շահառուներին։
  • Կատարել ուսումնասիրություններ, վերլուծություններ և կազմել համապատասխան զեկույցներ։
  • Ըստ անհրաժեշտության՝ ներկայացնել ուսումնասիրություններ և զեկույցներ հանդիպում-քննարկումների ժամանակ։
  • Կատարել այլ աշխատանքներ իր պարտականությունների շրջանակներում՝ ըստ Գործատուի հանձնարարության։

 

Պահանջվող որակավորումներ ու հմտություններ

  • Իրավաբանական բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում,
  • Համակարգչային հմտությունների տիրապետում՝ MS Office, Internet , E-mail,
  • Հայերենի վարժ իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է,
  • Իրավական տերմինաբանության վարժ տիրապետում,
  • Պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ,
  • Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձ և/կամ զգայունություն,
  • Հանրային խոսքի հմտություն և փորձ,
  • Զեկույցների կազմման փորձ,
  • Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • ՀԿ ոլորտում աշխատանքային փորձ։

 

Աշխատավարձը — Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը – Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2021 թ.-ի օգոստոսի 9-ը՝ մասնագիտության դաշտում նշելով ԻՐԱՎԱԲԱՆ: