ՀՀ Երիտասարդության իրազեկվածությունը ՄԻԱՎ-ի ԵՎ ՁԻԱՀ-ի, այդ ոլորտում տարվող աշխատանքների վերաբերյալ․ ֆոկուս խումբ քննարկում

2021թ․-ի հուլիսի 2-ին տեղի ունեցավ առաջին ֆոկուս խումբ քննարկումը ՀՀ երիտասարդների հետ «Երիտասարդությունը որպես ՄԻԱՎ համաճարակի տեսակետից թիրախ խումբ ճանաչելու արդիականության» վերաբերյալ հետազոտության շրջանակներում։

Ֆոկուս խմբի փորձագետն էր բ․գ․թ․ Հովհաննես Մադոյանը։  

Տվյալ ֆոկուս խումբ քննարկման մասնակիցներն էին ՀՀ բուհերում ուսանող արական սեռի երիտասարդները։

 

 

Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ երիտասարդության իրազեկվածությունը ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ, ՀՀ երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրականացվող աշխատանքները, երիտասարդության շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ թիրախային աշխատանքներ իրականացնելու կարևորության մասին։

Քննարկվեցին և հնչեցին կարծիքներ նաև «Առողջ ապրելակերպ» առարկայի շրջանակներում դասավանդվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայի մասին և ընդհանուր առմամբ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ինչպիսի՞ միջոցառումներ է ցանկալի իրականացնել երիտասարդության շրջանում։

Տվյալ հետազոտության համատեքստում նախատեսվում են նաև ևս երեք ֆոկուս խումբ հանդիպում-քննարկումներ՝ երիտասարդների տարբեր խմբերի, մասնավորապես բուհերում ուսանող աղջիկների, բուհերում չսովորող երիտասարդ աղջիկների և տղաների հետ՝ հետազոտության համար առավել համապարփակ պատկեր ստանալու համար։

 

«Երիտասարդությունը որպես ՄԻԱՎ համաճարակի տեսակետից թիրախ խումբ ճանաչելու արդիականության» վերաբերյալ հետազոտությունն իրականացվում է «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի Հանրապետության ՄԻԱՎ-ին հակազդման ազգային ծրագրում չներառված խոցելի խմբերի շրջանում» ծրագրի շրջանակներում, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի թիրախային խմբերին  արագ արձագանքման օգնության ֆոնդի ֆինանսական աջակցությամբ։