ՆՍՀԿ ՇԱՀԱՌՈՒԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ԳՈՒՄԱՐ ԻՐ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՉՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2021թ-ի հունիսի 25-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) է դիմել ՆՍՀԿ շահառու, նույնասեռական անձ  Ի․Լ․-ն (անունը փոխված է)։ Վերջինս հայտնել է, իրեն հետապնդում են, սպառնում իր սեռական կողմնորոշման մասին տեղեկությունները տարածել իրենց շենքում։ Որպեսզի Ի․Լ-ի անձնական տեղեկությունները չտարածեն նրանից պահանջել են խոշոր չափերի գումար։ 

Դիմելով ՆՍՀԿ, Ի․Լ-ն խնդրել է, որ Կազմակերպության անունից հաղորդում ներկայացվի, քանի որ նա չի ցանկանում գնալ ոստիկանություն։ Վերջինս իր մտավախությունն է հայտնել, որ հնարավոր է ենթարկվի կրկնակի խտրականության և իր սեռական կողմնորոշման մասին տեղեկատվությունը կտարածվի։ 

 

ՆՍՀԿ իրավաբանի կողմից տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն։ Դիմողին ներկայացվել են ՀՀ օրենքով սահմանված հաղորդում ներկայացնելու կարգը։ 

Գործը գտնվում է ՆՍՀԿ իրավաբանների/փաստաբանների հսկողության ներքո։ 

 

Պարզաբանում 

ՀՀ քրական օրենսգրքի հոդված 182 

Շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով։