ՇՏԱՊ ԿԱՆՉ․ «Երիտասարդությունը հանուն խաղաղության» դասընթաց Ուկրաինայում
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) հայտարարում է Ուկրաինայում դասընթացի մասնակցության շտապ կանչ։ Դասընթացը տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 5-14-ը Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում։ Այն նպատակ ունի զարգացնելու երիտասարդների և ՀԿ աշխատողների կարողությունները ներքին տեղահանված անձանց (ՆՏԱ) և փախստականների ներառման աշխատանքի հմտություններով և փորձառությամբ։
ՄԱՍՆԱԿՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ՝ Հայաստան, Վրաստան, Գերմանիա, Լատվիա, Լեհաստան, Ուկրաինա
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ՝ 10-օրյա դասընթացը կանցկացվի արևելյան Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում, որը այսօր ապաստարան է շատ ներքին տեղահանված անձանց համար։
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝
- Կիսել կոնֆլիկտի տարածքներում ՆՏԱ-երին և փախստականներին աջակցելու լավագույն փորձով,
- Զարգացնել նոր հմտություններ կոնֆլիկտների լուծման, մեդիագրագիտության, հաղորդակցման և ներառականության վերաբերյալ,
- Աջակցել ՆՏԱ-երին և Սլավյանսկի տեղական համայնքին «Դրուկարնիա – Քաղաքացիական հասարակության կենտրոն» կազմակերպության հետ համագործակցությամբ,
- Ամրացնել Եվրոպական Միության և Արելյան գործընկերության երկրրների կազմակերպությունների միջև համագորակցության մակարդակը և դասընթացից հետո զարգացնել նախաձեռնություններ՝ ՆՏԱ-երին և փախստականներին աջակցելու համար,
- Խրախուսել ոչ ֆորմալ կրթական մեթոդները, միջմշակութային հաղորդակցությունը և մասնակցային մոտեցումները։
ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18 տարին լրացած երիտասարդներ և ՀԿ ներկայացուցիչներ, ովքեր
- Ունեն անգլերենի բավարար մակարդակ,
- Աշխատում են ՆՏԱ-երի և փախստականների հետ,
- Պատրաստակամ են իրականացնել միջոցառումներ դասընթացի ավարտից հետո,
- Կարող են մասնակցել ամբողջ դասընթացին (10 օր)։
ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ
- Կախված համավարակի իրավիճակից, խիստ ցանկալի է, որ մասնակիցները պատվաստված լինեն ԿՈՎԻԴ-19-ի դեմ,
- Լրացուցիչ ապահովագրությունը, որը կծածկի կորոնավիրուսի բուժումը Ուկրաինայում պարտադիր է,
- Պատվաստումը հաստատող փաստաթուղթը կամ կորոնավիրուսի անտիգեն թեստի բացասական պատասխանը պարտադիր է Ուկրաինա առանց մեկուսացվելու մուտքի համար։
- ԿՈՎԻԴ-ի թեստի դրական պատասխանի դեպքում ծրագիրը չի կարողանա փոխատուցել ճանապարհային ծախսերը, իսկ ծրագրի ավարտից հետո դրական պատասխանի դեպքում չի փոխհատուցվի բժշկական ծախսերի և մեկուսացման գումարները Ուկրաինայում (դրա համար անհրաժեշտ է ունենալ լրացուցիչ բժշկական ապահովագրություն)։
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԾԱԽՍԵՐ՝ առավելագույնը 275 եվրո յուրաքանչյուր մասնակցի համար։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈւՄԸ մինչև սույն թվականի հուլիսի 7-ը։ Ընտրված մասնակիցների հետ կապ կհաստատվի մինչև հուլիսի 9-ը։