ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է LIFE-17-Ը
Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկում է LIFE-17 արտագնա տեղեկատվական հարթակը:
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպում է երկօրյա արտագնա տեղեկատվական հարթակ:
Հանդիպման նպատակն է ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել սեռականության, առաջնորդության և ակտիվիզմի վերաբերյալ գիտելիքների մակարդակը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին, խարանի և խտրականության թեմային, ինչպես նաև նպաստել համայնքների ներգրավվածությանը։
Ե՞րբ՝ հունիսի 17-18, 2021 թ.
Որտե՞ղ՝ Վայրի և այլ կազմակերպչական հարցերի մասին համապարփակ տեղեկատվությունը կներկայացվի ընտրված մասնակիցներին հավելյալ էլեկտրոնային նամակով:
Հանդիպման աշխատանքային լեզուն հայերենն է:
Մասնակցությունն անվճար է։
Հանդիպման ընթացքում հյուրանոցում կացության, ճանապարհածախսի և սննդի ծախսերը հոգում է կազմակերպությունը:
Արտագնա տեղեկատվական հարթակին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև սույն թվականի մայիսի 31-ը՝ «Ծրագրի անվանումը» դաշտում նշելով ԼԱՅՖ առաջնորդության հարթակ։
Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար: