ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ ԲՈՂՈՔՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԱՐՈՒՅԹ
2021թ․-ի փետվարի 3-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Դատարան) դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է տրանսգենդեր անձ Է․Ա․-ի նկատմամբ սպանության փորձի գործով դատավարարությունը և նույն օրը դատարանի կողմից հրապարակվել է դատավճիռը։
Դատարանի վճռով ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվեl է ազատազրկման։ Վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 3 տարի, 5 ամիս, 28 օր ժամկետով։
«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ ամբաստանյալը ազատվել է հանցագործության համար նշանակված պատիժը կրելուց։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դառավճռով խախտվել է տուժողի կողմի արդար դատաքննության իրավունքը՝ ՄԻԵԿ-ի 6-րդ հոդված, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը՝ ՄԻԵԿ-ի 8-րդ հոդված և խտրականությունից զերծ մնալու իրավունքը՝ ՄԻԵԿ 141-րդ հոդված։ Ուստի 2021թ-ի մարտի 17-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, խնդրելով բեկանել և փոփոխել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր ծավալով քննության։
Վերաքննիչ դատարանի կողմից 2021թ-ի մարտի 26-ին փաստաբանի կողմից ներկայացված բողոքն ընդունվել է վարույթ։
Գործի նախապատմությունը`
Տրանս անձ Է. Ա.-ի ծառայություններից օգտվելու նպատակով նրա բնակարան այցելած անձն իմանալով վերջինիս գենդերային ինքնության մասին այրել է բնակարանն ու հեռացել։ Է.Ա.-ն ստացել է ծանր մարմնական վնասվածքներ և այրվածքներ։ Է. Ա.-ն հրաժարվել է հրաժարվել է իր նախկին փաստաբանից և դիմել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ, որը տուժողին տրամադրել է փաստաբանի ծառայություններ՝ ի դեմս Արա Ղարագյոզյանի։
Մինչ օրս տվյալ գործով 3 անգամ փոխվել է գործով նախագահող դատավորը, ինչի հետևանքով գործի քննությունը
ամեն անգամ սկսվում էր սկզբից և ավարտին չէր մոտենում։
Ամբաստանյալը միջնորդություն է ներկայացրել արագացված դատաքննություն անցկացնելու վերաբերյալ։ Մեղադրողի
կողմից դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ առարկություն չի ներկայացվել։ Չնայած տուժողի
փաստաբանի կողմից ներկայացված առարկությանը և ներկայացրած հիմքերին Դատարանը 2021թ-ի հունվարի 21-ին որոշում է կայացրել արագացված դատաքննության անցկացնելու մասին։