Հայ-բավարական համագործակցությունը ամուր հիմքերի վրա է
2020 թվականի նոյմեբրի 14-ին տեսակոնֆերանսի շրջանակներում հանդիպեցին ռազմավարական գործընկերներ հանդիսացող «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և «Բավարիայի երիտասարդական խորհուրդի» նախագահներ Սերգեյ Գաբրիելյանը և Մաթիաս Ֆաքը, ինչպես նաև աշխատակիցներ Արման Սահակյանը և Պատրիկ Վուլֆը։
Մաթիաս Ֆաքը իր համերաշխությունը և հայտնեց համագործակից ՀԿ-ի ներկայացուցիչներին՝ փոխանցելով իր մտահոգությունը տարածաշրջանում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ։
Նա նշեց, որ կողմերի միջև ձեռք բերված զինադադարը կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծմանը հասնելու առաջին կարևոր քայլն է։ Երիտասարդները ամենից շատ են տուժում պատերազմական իրավիճակներում։
Չնայած Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և երկրի իրավիճակին, երկու կազմակերպությունները վերահաստատում են միմյանց հետ ռազմավարական աշխատանքի և համագործակցության շարունակականությունը։ Արդեն իսկ 2018 թվականի հուլիսին կնքված համագործակցության հուշագրով կողմերը փոխադարձ հաստատել են միջազգային փորձի փոխանակման, խաղաղության և համերաշխության նախապատվությունը։ Մարդու իրավունքների և ժողովրդավարական կրթության ջատագովությամբ երկու կազմակերպություններն էլ աշխատում են ստեղծել մի հասարակություն, որում երիտասարդները ապահով և պաշտպանված կզգան։
Հանդիպման ավարտին երկու կազմակերպության ներկայացուցիներն էլ կարևորեցին ոչ միայն գործընկերային, այլև ընկերական ջերմ հարաբերությունների կարևորությունը համատեղ ծրագրերը մշակելիս և իրականացնելիս։