ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ․ ՄԻԵԴ-Ը ՎՃԻՌ Է ԿԱՅԱՑՐԵԼ․․․

2020թ․-ի սեպտեմբերի 24-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացվել է վճիռ  Ա․Ս․-ն ընդդեմ Հայաստանի և Ս․ Պ․-ն ընդդեմ Հայաստանի  գործերով։ 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ընդունել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով երաշխավորված դիմումատումերի իրավունքների խախտումը։ ՄԻԵԴ-ը վճռով պետությանը պարտավորեցրել է  դիմողների վճարել  1.ooo (մեկ հազար) եվրո 3 ամսվա ընթացքում։

Գործում փաստաբանական և իրավաբանական աջակցություն տրամադրել է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ն։

 

Գործի նախապատմություն։

Տրանսգենդեր կանայք՝ Ս.Պ.-ն և Ա.Ս.-ի նկատմամբ 2017թ․-ի սեպտեմբերի 22-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով․ Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։

Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Ս․Պ․-ն բազմիցս ենթարկվել է դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգման, որի վերաբերյալ փաստաբանի կողմից ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում։

Ս․Պ․-ն և Ա․Ս․-ն կալանքի տակ են գտնվել շուրջ երկու տարի։

2019թ․-ի մայիսի 27-ին ՄԻԵԴ-ի կողմից կոմունիկացվել են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանի կողմից ներկայացված երկու դիմումները՝ Ա․Ս․-ն ընդդեմ Հայաստանի (դիմումը ներկայացվել է 20․02․2018թ․-ին) և Ս․Պ․-ն ընդդեմ Հայաստանի (դիմումը ներկայացվել է 26․02․2018թ․-ին)։