ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է LIFE-16-Ը
Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկում է LIFE-16 արտագնա տեղեկատվական հարթակը:
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Խտրականության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում ԼԳԲՏԻ և ԿՍԿ համայնքների ներկայացուցիչների համար կազմակերպում է եռօրյա արտագնա հանդիպում:
Հանդիպման նպատակն է ԼԳԲՏԻ և ԿՍԿ համայնքների ներկայացուցիչների շրջանում բարձրացնել առաջնորդության և ակտիվիզմի վերաբերյալ գիտելիքների մակարդակը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին, խարանի, խտրականության և խոշտանգումների թեմային, ինչպես նաև նպաստել համայնքների ներգրավվածությանը։
Ե՞րբ՝ դեկտեմբերի 16-19, 2020 թ.
Որտե՞ղ՝ Վայրի և այլ կազմակերպչական հարցերի մասին համապարփակ տեղեկատվությունը կներկայացվի ընտրված մասնակիցներին հավելյալ էլեկտրոնային նամակով:
Հանդիպման աշխատանքային լեզուն հայերենն է:
Մասնակցությունն անվճար է։
Հանդիպման ընթացքում հյուրանոցում կացության, ճանապարհածախսի և սննդի ծախսերը հոգում է կազմակերպությունը:
Արտագնա տեղեկատվական հարթակին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև սույն թվականի դեկտեմբերի 6-ը՝ «Ծրագրի անվանումը» դաշտում նշելով ԼԱՅՖ առաջնորդության հարթակ։
Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար: