«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՑԵՐԸ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՂ ԱԴՎՈԿԱՑԻՈՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ
Հայտարարության սկիզբը`26․12.2020թ.
Դիմումների վերջնաժամկետ` 15․01.2021թ․
Պաշտոնը՝ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՑԵՐԸ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՂ ԱԴՎՈԿԱՑԻՈՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ
Աշխատանքի մեկնարկը — փետրվարի 15, 2020
Աշխատանքի նկարագրություն
- Ուսումնասիրել ազգային փորձագիտական խմբի կողմից իրականացրած վերլուծությունները,
- Մշակել վերլուծություններում առկա ֆինանսական բացերը հասցեավորող ադվոկացիոն ճանապարհային քարտեզ,
- Վարել ոլորտային կազմակերպությունների, փորձագետների և համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային հանդիպում,
- Կազմակերպությանը հանձնել պատրաստի փաստաթուղթ։
- Անհրաժեշտության դեպքում փաստաթուղթը ներկայացնել հանդիպում-քննարկումների ժամանակ։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Աշխատանքային փորձ ճանապարհային քարտեզների մշակման ոլորտում,
- Հաղորդակցական հմտություններ,
- Ռազմավարական փաստաթղթեր կազմելու փորձ,
- Համապատասխան ոլորտում կրթության կամ դասընթացների առկայությունը կդիտվի որպես առավելություն։
Աշխատավարձը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ Հայտադիմումը մինչև 2021 թ.-ի հունվարի 25-ը` «Ծրագրի անվանումը» դաշտում նշելով «Բյուջետային անալիզը որոշումների կայացման գործընթացում թիրախ համայնքների ներգրավվածության համար»: