«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է միջոցառումների տեսանկարահանման և խմբագրման աշխատանքների մրցույթ։
Նկարագրություն— «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպում է ՄԻԱՎ վարակի և նոր տիպի կորոնավիրուսի վերաբերյալ իրազեկման ակցիաներ։
Ֆիլմը պետք է ներառի հարցազրույցներ միջոցառման հյուրերի հետ, արտացոլի իրազեկման արշավի նպատակները, անցկացման ընթացքը։
Ծրագիր – «Հետապնդի՛ր վիրուսը, ոչ մարդկանց»
Պաշտոն – Ֆիլմի նկարահանման աշխատանքներ իրականացնող մասնագետ
Տևողությունը – Պայմանագրային
Վայրը – Երևան
Աշխատանքի նկարագրություն
Նկարահանող թիմը միջոցառման անցկացման օրվա ընթացքում պետք է կատարի
- Տեսանկարահանում,
- Վերցնի հարցազրույցներ մասնակիցներից,
Ինչպես նաև համագործակցելով ծրագրի աշխատակազմի հետ՝
- գրի հոլովակների սցենար,
- մշակի վիդեո-գաղափարները՝ ներառյալ դրանց տեքստը,
- կազմակերպի մոնտաժը,
- խմբագրումներից և կազմակերպության նկատառումներով շտկումներից հետո կազմակերպությանը հանձնի պատրաստի հոլովակ։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Աշխատանքային փորձ սցենար գրելու, ֆիլմ/հոլովակներ նկարահանելու և խմբագրումներ կատարելու ոլորտներում։
- Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն,
- Ստեղծագործական մտածողություն, մտքերն իրագործելու և տեղ հասցնելու կարողություն,
- Ստեղծագործական արտադրանքը մանրակրիտ հղկելու պատրաստակամություն,
- Անգլերեն ենթագրերի ապահովումը կդիտվի որպես առավելություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Հաղորդակցման հմտություններ։
Աշխատավարձը – Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Դիմել կարող եք որպես անհատ, ինչպես նաև ստեղծագործական խմբով՝ վերոնշյալ ծառայություններից մեկը կամ մի քանիսն իրականացնելու համար։ Խրախուսելի է ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների դիմումը։
Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2020 թ.-ի հուլիսի 11-ը՝ «Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը և հակիրճ նկարագիրը» դաշտում ընտրելով « Ֆիլմի նկարահանման աշխատանքներ իրականացնող մասնագետ»: