ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ․ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
2020թ․-ի հունիսի 26-ին տեղի ունեցավ առցանց դասընթաց «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի» բժիշկ-սեքսապաթոլոգ Անդրանիկ Ղարիբյանի և «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի աութրիչ աշխատողների մասնակցությամբ։
Դասընթացի նպատակն էր ՆՍՀԿ աութրիչներին տրամադրել տարրական գիտելիքներ սեռավարակների վերաբերյալ՝ շահառուներին խորհրդատվություն տրամադրելու և թեստավորելու ընթացքում առավել պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու համար։
Քննարկման ընթացքում բժիշկը ներկայացրեց սեռավարակների տեսակները, դրանց փոխանցման ուղիները, կանխարգելման ու բուժման եղանակները։ Հատուկ անդրադարձ կատարվեց նաև ՄԻԱՎ-ի կանխարգելման եղանակներին՝ հաշվի առնելով ՆՍՀԿ աութրիչ աշխատողների աշխատանքային առանձնահատկությունները և թեստավորման ընթացքում նրանց գիտելիքների կարևորությունը։
Թեմայի քննարկումն ուղեկցվեց ակտիվ հարցադրումներով և պարզաբանումներով։
Գիտակցելով սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ (ՍՃՓՎ) ունենալու դեպքում ՄԻԱՎ-ի նկատմամբ կրկնակի խոցելիությունը՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի շրջանակներում համագործակցություն է հաստատել Երևանում «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ի հետ։