Եվրոպայի Խորհուրդի միջազգային ՀԿ-ների համաժողովը Հայաստանի վերաբերյալ զեկույցում անդրադարձել է պետության եվ ԼԳԲՏԻ անձանց հիմնահարցերով զբաղվող ՀԿ-ների միջեվ համագործակցությանը

2019թ․-ի նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երևան էր այցելել Եվրոպայի Խորհուրդի միջազգային ՀԿ-ների համաժողովի (ԵԽ ՄՀԿ համաժողով) պատվիրակությունը՝ ծանոթանալու 2018թ․-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո հասարակական կազմակերպությունների և որոշում կայացնողների միջև  համագործակցությանը, վեր հանելու առկա խնդիրներն ու բացերը և դրանց հիման վրա հանդես գալու առաջարկներով պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև ՀԿ-ների համաժողովին, թե ինչպես կարելի է խթանել ՀԿ-ների կայուն մասնակցությունը որոշումների կայացման մեջ։

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ մարդու իրավունքների պաշտպանությամբ, կանանց և իրավաբանների, ԼԳԲՏԻ անձանց, երիտասարդների, կամավորների և հակակոռուպցիոն հիմնահարցերով զբաղվող 50 հասարակական կազմակերպությունների հետ։ Հանդիպումներին մասնակցություն են ունեցել նաև «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ներկայացուցիչները՝ անդրադառնալով 2018-2019թթ․ Հայաստանի պետական մարմինների և ԼԳԲՏԻ հիմնահարցերով զբաղվող ՀԿ-ների համագործակցության հետ կապված խնդիրներին և խոչընդոտներին, ՀԿ-ի կողմից արձանագրած ՍԿԳԻ հիմքով խարանի, խտրականության, խոշտանգումների և բռնության դեպքերին, ինչպես նաև Հայաստանում հավաքների ազատության իրավունքի իրականացման հետ կապված խոչընդոտներին։

Հանդիպումների ընթացքում վերհանված խնդիրներին և ՄՀԿ-ների համաժողովի պատվիրակության կողմից ներկայացված առաջարկներին կարող եք ծանոթանալ ԵԽ ՄՀԿ-ի հետևյալ զեկույցում՝