ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀ «ԻՐԱՎԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ-ԻՆ

2020թ․-ի մայիսի 1-ին մեկնարկեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից ենթադրամաշնորհների տրամադրումը «Կարողությունների զարգացում և հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում՝ ուղղված ԼԳԲՏԻ անձանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների հզորացմանը։

 

Առաջին ենթադրամաշնորհը տրամադրվեց  «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին՝ «Ջատագովելով սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության արգելքը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի իրականացման համար։

 

Ծրագրի երկարաժամկետ նպատակն է՝  նպաստել ԼԳԲՏԻ և ՏՍՏ ազատազրկված անձանց հավասարության և խտրականության չենթարկվելու իրավունքի ապահովմանը։

 

Ծրագրի միջնաժամկետ նպատակն է՝  նպաստել ԼԳԲՏԻ և ՏՍՏ ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականության փաստաթղթերի և ընթացակարգերի մշակմանը:

 

Ծրագրի կարճաժամկետ նպատակն է՝  նպաստել հանրության և որոշում կայացնողների շրջանում ԼԳԲՏԻ և ՏՍՏ ազատազրկված անձանց նկատմամբ զգայունության և տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:

 

Շնորհավորում ենք «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին՝ վստահ լինելով նշված նպատակների բարեհաջող իրականացման և արդյունավետ համագործակցության վրա՝ ի նպաստ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությանը և խտրականության վերացմանը Հայաստանում:

 

Ենթադրամաշնորհը տրամադրվել է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ի կողմից, Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի Ֆինանսական աջակցությամբ։