ԱՈՒԹՐԻՉԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ծառայություն մատուցող անհատների և Ա/Ձ-ների շրջանում հայտարարում է 2024թ․-ի ընթացքում աութրիչի ծառայություն մատուցողների բաց մրցույթ:
Ծրագիր` «ՏՍՏ-ների, ԿՍԿ-ների և տրանս անձանց շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում»
Պաշտոն` Աութրիչի ծառայություն մատուցող
Տևողություն` 6 ամիս՝ երկարացման հնարավորությունով մինչև 2024թ-ի դեկտեմբերի 29-ը
Վայր` Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիրի մարզ, Գեղարքունիքի մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ, Տավուշի մարզ
Շահառու խմբեր`
- Տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդիկ (ՏՍՏ);
- Կոմերցիոն սեռական ծառայություններ մատուցող կանայք (ԿՍԿ);
- Տրանս անձինք (ՏԱ)։
Պարտականությունները․
- Իրականացնել աութրիչի ծառայություններ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և մատուցել ստորև ներկայացված ծառայությունները․
ՄԻԱՎ-ին առնչվող ծառայություններ․
- Շահառուներին տրամադրել հավասարը` հավասարին խորհրդատվություն՝ ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և առկա ծառայությունների վերաբերյալ;
- Շահառուներին տրամադրել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախա- և հետթեստային խորհրդատվություն;
- Իրականացնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ արագ, անվճար և անանուն թեստավորում շահառուներին հարմար ցանկացած վայրում և ցանկացած ժամի՝ լնդային տրանսուդատի կամ արյան արագ թեստերի (ըստ շահառուի ցանկության) միջոցով;
- Շահառուներին տրամադրել ՄԻԱՎ-ի կանխարգելիչ նյութեր (պահպանակ, լուբրիկանտ և այլն);
Ուղղորդում բուժհաստատություններ․
- ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների նախնական դրական պատասխանի դեպքում շահառուների ուղեգրում և ուղեկցում «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ (ԻՀԱԿ)՝ հետագա հետազոտությունների համար;
- Շահառուներին ուղեգրում, անհրաժեշտության դեպքում նաև ուղեկցում համապատասխան բուժ. հաստատություններ սեռավարակների (ՍՃՓՎ) վերաբերյալ խորհրդատվության, հետազոտության և բուժման ծառայություններից օգտվելու համար;
- Ուղեգրում ՄԻԱՎ-ի նախա- (PrEP) և հետկոնտակտային կանխարգելման (PEP) ստացման համար։
Հաշվետվություններ և մշտադիտարկում․
- Սահմանված ժամկետներում ներկայացնել մատուցված ծառայությունների վերաբերյալ հաշվետվությունները;
- Պահպանել շահառուի և նրա հետ տարված աշխատանքի, մատուցված ծառայությունների վերաբերյալ հաշվետվությունների, այդ թվում՝ շահառուներին բաժանված պարագաների և նյութերի քանակի մասին գաղտնիությունը;
- Սահմանված ժամկետներում և ըստ պահանջի ներկայանալ մշտադիտարկումներին։
Հանդիպում-քննարկումներ․
Ծրագրային․
- Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, տրամադրել մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն և հաշվետվություն;
- Դասընթացների և այլ միջոցառումների ժամանակ ըստ պահանջի ապահովել շահառուների մասնակցություն։
Ոչ ծրագրային․
- Մասնակցել ոչ ծրագրային հանդիպում-քննարկումներին՝ անհրաժեշտության ներկայացնելով ՆՍՀԿ-ի շահերը, ինչպես նաև իրականացվող ծրագրերն և արդյունքները;
- Ոչ ծրագրային միջոցառումներին ըստ պահանջի ապահովել շահառուների մասնակցություն։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ․
- Նշված ոլորտում փորձը ցանկալի է;
- ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների նվազագույն իմացությունը ցանկալի է;
- Համակարգչից և գաջեթներից օգտվելու հմտությունները ցանկալի են (MS Office, Internet navigation skills…);
- Հայերենի իմացություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Լավ հաղորդակցման ունակություններ;
- Ստեղծագործական ջիղ;
Ծառայությունների մատուցման արժեքը՝ 1 թեստավորման արծեքը՝ 11,000 ՀՀ Դրամ, ներառյալ հարկերը։
Դիմելու ընթացակարգը — Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2023թ.-ի դեկտեմբերի 25-ը՝ հաստիքի/ծառայությունների մատուցման բաժնում ընտրելով Աութրիչ։ Հաջորդիվ դաշտում կարող եք ընտրել, թե ո՞ր խմբերին եք ցանկանում մատուցել ծառայություններ՝ «Աութրիչ_ՏՍՏ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում», «Աութրիչ_ԿՍԿ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» և «Աութրիչ_ՏԱ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում»։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․
- Դիմորդների հետ ծառայությունների մատուցման պայմանագիրը կկնքվի ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում վերապատրաստում անցնելուց հետո։
- Ծառայությունների մատուցման գործընթացի վերաբերյալ որևէ թերություն կամ այլ խախտում հայտնաբերելու դեպքում պատասխանատվությունը կրում է ծառայություն մատուցողը։
- Ծառայությունները պետք է մատուցվեն ղեկավարվելով՝
- Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքով;
- Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքով;
- ՆՍՀԿ կանոնադրությամբ և ՆՍՀԿ-ի ներքին իրավական ակտերով։
ՆՍՀԿ-Ն ԿԱՊ ԿՀԱՍՏԱՏԻ ՄԻԱՅՆ ԸՆՏՐՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ