ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՆՉ։ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՐՑԱԽԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է 18-35 տարեկան արցախահայ երիտասարդների՝ մասնակցելու կարողությունների զարգացման արտագնա դասընթացի։ 

 

Դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների կարողությունները՝ մարդու իրավունքների, առողջության պահպանման, հետտրավմատիկ սթրեսային վիճակի հաղթահարման, թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև խթանել երկխոսությունը միջազգային կազմակերպությունների հետ։

 

Դասընթացը տեղի կունենա 2023թ․ի  նոյեմբերի 23-ից 24ը։ 

  

Դասընթացի թեմաներն են՝ 

  • «Մարդու իրավունք»,
  • «ՄԻԱՎ և ՁԻԱՀ․ փոխանցման ուղիները, կանխարգելման մեթոդները»,
  • «Սեռավարակներ․ կանխարգելում և բուժում»,
  • «Թմրամիջոցներ․ մեթադոնային փոխարինող բուժում,
  • «Թրաֆիքինգ, պայքար և կանխարգելում»,
  • «Հետտրավմատիկ սթրեսային խանգարում․ «կորստի սինդրոմ», դրա հաղթահարումը»

  

Դասընթացը ներառելու է նաև քննարկման հարթակներ միջազգային կազմակերպությունների և դեսպանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ գրականություն, ինչպես նաև գործնական հանձնարարություններ և խորհրդատվություն:  

 

Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։

Դասընթացի մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների կեցության և Երևանից դասընթացի անցկացման վայր տեղափոխման ծախսերը հոգում են կազմակերպիչները։

  

Ինչպե՞ս դիմել 

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2023 թ.-ի  նոյեմբերի 16ը։