ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱՎԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԻՋՈՑ․ ԴԱՍԸՆԹԱՑ ՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2023թ․ի հունիսի 28-29-ը տեղի ունեցավ դասընթաց ՀԿ ներկայացուցիչների համար  COVID-19 -ի, Կ․ ծաղիկի, փոխանցման ուղիների, կանխարգելման մեթոդների, իրենց շահառուների շրջանում տեղեկատվության փոխանցման և տարածման վերաբերյալ։

 Դասընթացի նպատակն էր բարձրացնել ՀԿ ներկայացուցիչների իրազեկությունը COVID-19 -ի, Կ․ ծաղիկի փոխանցման ուղիների և կանխարգելման միջոցների մասին, ինչպես նաև վերջիններիս վերապատրաստել իրենց շահառուների շրջանում տեղեկատվության պրոֆեսիոնալ և գրագետ տարածման, կրթատեղեկատվական նյութերի, կանխարգելման, պատվաստման և բուժման ուղղորդման համար։

 Դասընթացը մեկնարկեց COVID-19 -ի, փոխանցման ուղիների և կանխարգելման միջոցների, համավարակների ընթացքում ՄԻԱՎ-ի ծառայությունների անխափան և ապահով տրամադրման քննարկումով։ Թեման ներկայացրեց ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի համակարգող խմբի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Նաիրա Սերգեևան։

Այնուհետև Մաշկաբանության ազգային կենտրոնի սեռավարակների բաժանմունքի վարիչ Էմիլ Միրզոյանը մասնակիցներին ներկայացրեց սեռավարակների տեսակները, կանխարգելումը և բուժումը։

«Բժիշկներ առանց սահմանների» առաքելությունից հրավիրված փորձագետները ներկայացրին Հեպատիտ C-ն, ախտանշանները, պատճառներն ու հետևանքները, ախտորոշումն ու բուժումը։

Այնուհետև, ԻՀԱԿ-ի և ՆՍՀԿ փորձագետները անդրադարձ կատարեցին «Կապիկի ծաղիկ (Կ․ ծաղիկ)» թեման, ծանոթացրեցին  փոխանցման ուղիներին և կանխարգելման միջոցներին։

Դասընթացի արդյունքում մասնակից ՀԿ ներկայացուցիչները թարմացրեցին գիտելիքները Կ․ ծաղիկ և COVID-19 համավարակների վերաբերյալ, ամրապնդեցին համավարակների պայմաններում ՄԻԱՎ-ի ծառայությունների անխափան և ապահով տրամադրման հմտություններին, ծանոթացան Կ․ծաղիկի կանխարգելման, բուժման և կրթատեղեկատվական նյութերի համար ՆՍՀԿ և ԻՀԱԿ ուղղորդման հնարավորություններին։

 

 

Դասընթացը կազմակերպվել է «Իրազեկության բարձրացում և կանխարգելում՝ ի հակազդեցություն համավարակի բռնկմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Gilead Sciences կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։