Վարսահարդարման դասընթացների մեկնարկ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Աշխատանք Հայաստանի ԼԳԲՏ+ փախստականների, տեղահանված անձանց և ապաստան հայցողների հետ» ծրագրի շրջանակներում մեկնարկեց վարսահարդարման դասընթացներ ուղղված Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից Հայաստան ժամանած փախստականներին, տեղահանված անձանց և ապաստան հայցողներին։
Ծրագրային առաջին հանդիպմանը մասնակիցները ծանոթացան վարպետի հետ, ով նրանց ներկայացրեց դասընթացի հիմնական առանձնահատկությունները, միասին որոշեցին դասընթացի ուղղությունը և ժամանակացույցը։ Ապա գնացին սրահ ունենալու իրենց առաջին դասը։
Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվելու են միջազգային որակավորման վկայականներ։
Դասընթացները կազմակերպվում են ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությամբ: