ՆՍՀԿ պատվիրակությունը ԱԵԿԱ տարածաշրջանային հարթակում

 

2023 թվականի ապրիլի 25-26-ը տեղի ունեցավ ԱԵԿԱ տարածաշրջանային հարթակի քաղաքացիական հասարակության հանդիպումը, որին մասնակցում էին տարածաշրջանի 5 երկրների ՄՀՀ եւ հարակից աշխատանքային խմբերի անդամներ։ Հանդիպումը անցկացվեց «Ապահովելով ԱԵԿԱ-ի երկրների համայնքային իմաստալից ներգրավվածությունը ԳՀ-ի 7-րդ գրանտային ցիկլին ազգային ֆինանսավորման հայտերի մշակման ընթացքում 2023-ին» խորագրի ներքո։
Հանդիպմանը Հայաստանի պատվիրակության կազմում ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին նաեւ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ 3-հոգանոց պատվիրակությունը։
Երկօրյա աշխատանքային հանդիպման ընթացքում զեկույցներով հանդես եկան տարածաշրջանային նշանավոր դերակատարներ՝ խոսելով գրանտային ցիկլին առնչվող մի շարք թեմաներից, այդ թվում՝
ԳՀ 2023-2028թթ. ռազմավարությունը, առաջնահերթությունները ԱԵԿԱ-ի համար, Կայունություն եւ անցում,
Հայտերի մշակման գործընթացը եւ անհրաժեշտ նյութերը,
Աշխատանք ՄՀՀ-ի հետ,
Գենդերազգայում մոտեցումներ, մարդու իրավունքների խնդիրներ, Համայնքային հզորացման մեխանիզմներ, համայնքահեն մոնիթորինգ, եւ այլն։
Զեկույցով հանդես եկավ նաեւ Հայաստանի ՄՀՀ-ում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ներկայացուցիչ Հմայակ Ավետիսյանը, որը ներկայացրեց Հայաստանի անցումային գործընթացը ԳՀ-ից պետական ֆինանսավորման անցման ուղղությամբ, պետության կողմից ՄԻԱՎ-ին առնչվող պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ վեր հանեց պետական ֆինանասավորման անցման անհնարինությունը համայնքների տեսանկյունից։

Ազգային պատվիրակությունները նաեւ աշխատեցին խմբերով, մշակելով եւ միմյանց ներկայացնելով իրենց երկրների ազգային ներգրավվման պլանները, միջամտությունները եւ առաջնահերթությունները եւ այլն։
Հանդիպումը մասնակիցների շրջանում ձեւավորեց անհրաժեշտ բոլոր պատկերացումները ԳՀ-ի գրանտային 7-րդ ցիկլի վերաբերյալ, ինչպես նաեւ տրամադրեց անհրաժեշտ հմտությունները եւ մեթոդները՝ ազգային երկխոսության ընթացքում համայքների առավելագույն իմաստալից ներգրավվման համար։