Մասնակիցների կանչ։ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից Հայաստան ժամանած ԼԳԲՏ+ փախստականների, տեղահանված անձանց և ապաստան հայցողների համար

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է  ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից Հայաստան ժամանած ԼԳԲՏ+ փախստականների, տեղահանված անձանց և ապաստան հայցողների՝ մասնակցելու կարողությունների զարգացման դասընթացի։ 

 

Դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների կարողությունները՝ կարիերայի զարգացման, փոքր բիզնեսի և ՀԿ-ների  հիմնման, առաջնորդության, կոնֆլիկտի հաղթահարման, ֆինանսական կառավարման և մարդու իրավունքների վերաբերյալ։ 

 

Դասընթացը տեղի կունենա 2023թի  մայիսի 5-ինժամը՝ 11։00-18։00 

  

Դասընթացի թեմաներն են՝ 

 

  • Կարիերայի զարգացում
  • ՓոքրբիզնեսիևՀԿ-ներիհիմնում 
  • Առաջնորդություն
  • Կոնֆլիկտի հաղթահարում 
  • Ֆինանսական կառավարում
  • Մարդու   իրավունք, պաշտպանությանմեխանիզմներ

  

Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ գրականություն, ինչպես նաև գործնական հանձնարարություններ և խորհրդատվություն:  

 

Դասընթացի աշխատանքային լեզուն ռուսերենն է։

Դասընթացի մասնակցությունն անվճար է։ 

  

Ինչպե՞ս դիմել 

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2023 թ.-ի  ապրիլի  21-ը։ 

Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր և տեղեկատվական փաթեթ: