«ԻՐԱԶԵԿ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ». ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՐԿՕՐՅԱ ԱՐՏԱԳՆԱ ԴԱՍԸՆԹԱՑ

2023թի ապրիլի 1314ը  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպել էր կարողությունների զարգացման դասընթաց ՏՍՏ անձանց համար, «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի» շրջանակներում։

Դասընթացի նպատակն էր բարձրացնել մասնակիցների իրազեկությունը ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորության, ՄԻԱՎ-ի կանխարգելման մեթոդների, փոխանցման ուղիների, առողջության իրավունքի, խարանից և խտրականությունից զերծ լինելու իրավունքի վերաբերյալ։

Դասընթացի առաջին օրը մասնակիցներին ողջունեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը և ներկայացրեց կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն ու առաքելությունը, իրականացվող գործունեությունը, ապա մասնակիցները ծանոթացան միմյանց հետ, որից հետո մեկնարկեց դասընթացի հիմնական մասը։

Դասընթացավար Լևոն Չիլինգարյանը ներկայացրեց «ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորությունը» թեման, որի շրջանակներում խոսեց ՄԻԱՎ և ՁԻԱՀ-ի առանձնահատկությունների, փոխանցման ուղիների և կանխարգելման մեթոդների մասին։ Ապա մանրամասնորեն ծանոթացրեց ՄԻԱՎ-ի նախա- և հետ-կոնտակտային կանխարգելման մեթոդներին, և կիրառման արդյունավետությանը։

Դասընթացի երկրորդ օրը իրավական հարցերով ՆՍՀԿ փորձագետ Շուշան Խնկոյանը ներկայացրեց ՝ «Առողջության իրավունք։ Խարան և Խտրականություն» թեմաները, որոնց շրջանակում խոսեց առողջության իրավունքի ներպետական և միջազգային պաշտպանության մեխանիզմներից, ներկայացրեց խարանի և խտրականության սահմանումները, քննարկվեցին խտրականության դրսևորումներն ու տեսակները, խտրականությունն արգելող ներպետական և միջազգային օրենսդրական կարգավորումները։

Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում՝ ներառելով տեսական և գործնական վարժանքներ, աշխատարաններ, թիմային վարժություններ։ Դասընթացի ավարտին մասնակիցներին տրամադրվեցին մասնակցության հավաստագրեր։

 

 

Դասընթացը կազմակերպվել է «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎի/ՁԻԱՀի կանխարգելման պետական նպատակային ծրագրին» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿի կողմից Gilead Sciences կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։