Անիմացիոն հոլովակի նկարահանման մասնագետի հայտարարություն

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է անիմացիոն հոլովակի պատրաստման աշխատանքների մրցույթ։ 

 

Պաշտոն – Անիմացիոն հոլովակի պատրաստման մասնագետ 

 

Սոցիալական հոլովակի թեման՝

 

ՄԻԱՎ-ի համաճարակի վերահսկման համատեքստում խարանի և խտրականության հետևանքները խոցելի խմբերի, մասնավորապես միգրանտների և փախստակաների, ինչպես նաև ընդհանուր հասարակության վրա` ցույց տալով նաև իրականության հակառակ կողմը, թե ինչ ազդեցություն կունենա խարանից ու խտրականությունից զերծ վերաբերմունքը երկրում ՄԻԱՎ վարակի կանխարգելման և համաճարակի վերահսկման վրա:

 

Վայրը – Երևան, Հայաստան 

 

Ծառայությունների նկարագրություն 

 

Համագործակցելով ծրագրի աշխատակազմի հետ՝ 

  • կազմել հոլովակի սցենար, 
  • պատրաստել անիմացիա,անհրաժեշտության դեպքում ինֆոգրաֆիկա , 
  • իրականացնել մոնտաժը, 
  • խմբագրումներից և կազմակերպության նկատառումներով շտկումներից հետո կազմակերպությանը հանձնել պատրաստի հոլովակ։ 

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ 

 

  • Աշխատանքային փորձ սցենարի կազմման, անիմացիա/հոլովակներ պատրաստելու և խմբագրումներ կատարելու ոլորտներում,
  • Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն, 
  • Ստեղծագործական մտածողություն, 
  • Ստեղծագործական արտադրանքը մանրակրիտ հղկելու պատրաստակամություն, 
  • Անգլերեն ենթագրերի ապահովումը կդիտվի որպես առավելություն,
  • Թիմում աշխատելու ունակություն, 
  • Հաղորդակցման հմտություններ։ 

 

Աշխատավարձը – Պայմանագրային 

 

Տևողությունը —  1 ամիս

 

Դիմելու ընթացակարգը —   Խրախուսելի է ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների դիմումը։ 

 

Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2023թ.-ի  հունվարի 23ը։:

Հայտի լիարժեք դիտարկման համար՝ խնդրում ենք «աշխատանքային փորձ» դաշտում ներառել նախկինում պատրաստած հոլովակների հղումները։