ՓՈՐՁԱԳԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ)-ն հայտարարում է փորձագետի բաց մրցույթ՝ ՏՍՏ և տրանս* անձանց շրջանում ֆոկուս խմբային քննարկումներ իրականացնելու, նրանց կարիքները և առաջնահերթությունները վեր հանելու, Հայաստանում նրանց տրամադրվող ՄԻԱՎ-ի ծառայությունների փաթեթը վերլուծելու և նոր համալիր փաթեթ մշակելու համար։

 

Փորձագետի հիմնական պարտականությունները

Փորձագիտական աշխատանքը պետք է ներառի հետևյալ գործողությունները՝

 

  1. Մշակել ֆոկուս խմբային քննարկման (ՖԽՔ) անցկացման ուղեցույց և իրականացնել 2 ՖԽՔ 10 ՏՍՏ և 10 տրանս* անձանց շրջանում՝ հավաքելու ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների ոլորտում նրանց կարիքները և առաջնահերթությունները, քննարկելու տրամադրվող ծառայությունների որակը և կարիքահենությունը։ Կազմել ՖԽՔ-ների արդյունքների ամփոփ զեկույցներ։
  2. Վերլուծել Հայաստանում ՏՍՏ և տրանս* անձանց տրամադրվող ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների փաթեթը , թե որքանով են տրամադրվող ՄԻԱՎ-ի ծառայությունները համապատասխանում նրանց կարիքներին՝ և առաջնահերթություններին՝ հաշվի առնելով ՖԽՔ-ների արդյունքները։
  3. Ելնելով հետազոտության արդյունքներից՝ մշակել ՏՍՏ և տրանս* անձանց տրամադրվող ՄԻԱՎ-ի ծառայությունների նվազագույն և ընդլայնված փաթեթներ։
  4. Ներկայացնել հետազոտության արդյունքները բոլոր շահագրգիռ կողմերին աշխատանքային հանդիպման ընթացքում։

 

Հետազոտությունը պետք է իրականացվի հայերենով։

 

 

Ժամանակացույց

  • Տեխնիկական բնութագիրը պետք է իրականացվի մինչև 2023 թվականի փետրվարի 20-ը։
  • Հետազոտության նախնական տարբերակը պետք է ուղարկվի ՆՍՀԿ-ին մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը՝ դիտարկումների և մեկնաբանությունների համար։

 

Ծառայությունների վճարը

 

Տեխնիկական բնութագրի աշխատանքը իրականացնելու համար փորձագետի վարձատրության չափը որոշվելու է մրցույթի ամփոփման ընթացքում։ Փորձագետը պետք է ներկայացնի աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ օրերի քանակը և օրական վարձատրության չափը։ Օրական վարձատրության վերջնական չափը կողմերի միջև համաձայնության հիման վրա է ձևավորում։ Այն դեպքում, երբ փորձագետը չի նշում օրական վարձատրության չափը կամ ՆՍՀԿ-ն չի հաջողում համաձայնեցնել այն փորձագետի հետ, կազմակերպությունը կարող է չկնքել պայմանագիրը և դիտարկել մրցույթին մասնակցած այլ փորձագետի ներգրավելու տարբերակը։ Տեխնիկական բնութագրում ներառված աշխատանքը կատարելու համար ամբողջական վարձատրության չափը չի կարող գերազանցել 625,000 (վեց հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամը, ներառյալ բոլոր հարկերը։

 

 

Գնահատումը

Դիմումների գնահատումը իրականացնելու է ՆՍՀԿ-ի կողմից։

Այն փորձագետները, որոնք կունենան ՏՍՏ և տրանս* անձանց հետ աշխատանքի փորձ, կունենան առավելություն։

 

 

Պահանջվող որակավորումները և հմտությունները

  • Ազգային մակարդակում ՄԻԱՎ-ի ծառայությունների տրամադրման, ֆինանսավորման վերաբերյալ գիտելիք,
  • Շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ թիրախ խմբերի, առողջապահական ոլորտի փորձագետների, որոշում կայացնողների հետ աշխատանքի փորձ,
  • Հանրային առողջության ոլորտում հետազոտություններ իրականացնելու աշխատանքային փորձ,
  • Հարցաշարերի, զեկույցների և այլ փաստաթղթերի կազմման հմտություններ,
  • ՄԻԱՎ-ի ոլորտում կատարված ուսումնասիրությունները նախընտրելի են,
  • Անգլերեն և ռուսերեն փաստաթղթեր կարդալու կարողություն։

 

Ինչպե՞ս դիմել

Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈւՄԸ մինչև 2022 թվականի հունվարի 9-ը՝ «Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը» դաշտում նշելով «ՄԻԱՎ-ի ծառայությունների փաթեթի մշակման փորձագետ»։