ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԱՆՁԻ 14 ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ
2022թ-ի հուլիս ամսին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ է դիմել ՀՀ քաղաքացի Ս․Ս․-ն։ Վերջինս հայտնել է, որ ունեցել է 45 տարվա աշխատանքային ստաժ և դիմում է ներկայացրել սոցիալական ապահովության տարածքային բաժին կենսաթոշակի համար։ Սոցիալական ծառայության աշխատակիցներին անձը ներկայացրել է իր աշխատանքային գրքույկը, որում կատարված են եղել նշումներ 45 տարվա աշխատանքային ստաժի վերաբերյալ, սակայն աշխատակիցների կողմից անձի 14 տարվա աշխատանքային ստաժը չի հաշվարկվել՝ հիմք ընդունելով, որ արխիվներում այդ տարիների վերաբերյալ տվյալներ պահպանված չեն։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ իրավաբանի կողմից անձին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն և կազմվել են գրություններ ուղղված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերին նախարարին։
Արդյունքում Ս․Ս․-ի կենսաթոշակի հաշվարկը իրականացվել է համաձայն իր ունեցած 45 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի։
Պարզաբանում․
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն․
- Մինչև 1992 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ:
1.1. 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթը՝ 1) աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ ․․․․․․
- 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հաստատվում է սույն օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների հիման վրա:
- Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` Կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով: