Դասընթացներ ընտանեկան բռնության վերաբերյալ ՆՍՀԿ-ի դրոփ-ին կենտրոններում

2022թ-ի նոյեմբերի 17-ին  և նոյեմբերի 18-ին  «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ն կազմակերպել էր «Ընտանեկան Բռնություն. բռնությունը ԼԳԲՏՔ զուգընկերների միջև» թեմայով դասընթաց կազմակերպության Երևան և Վանաձոր քաղաքների դրոփ-ին կենտրոններում։

Դասընթացի նպատակն էր բարձրացնել իրավագիտակցության և իրազեկվածության մակարդակը ընտանեկան բռնության և դրա տեսակների վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել համապարփակ գիտելիքներ ՀՀ-ում ընտանեկան բռնության դեպքերով իրավունքների պաշտպանության ընթացակարգերի վերաբերյալ։  

Դասընթացի ընթացքում փորձագետ, «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության  իրավաբան Լուսինե Գասպարյանը ներկայացրեց ընտանեկան բռնության հասկացությունը, դրա տեսակները, ապա անդրադարձավ  ոլորտային միջազգային և ներպետական իրավական ակտերին։ Հատկանշվեց ԼԳԲՏՔ զույգերի միջև բռնությունը իր առանձնահատկություններով,  ներկայացվեցին պրակտիկ օրինակներ, պաշտպանության օրենսդրական մեխանիզմներ և իրավական ընթացակարգեր։

Դասընթացի ընթացքում մասնակիցները ցուցաբերեցին բարձր ակտիվություն և հետաքրքրվածություն թեմայի նկատմամբ, միաժամանակ բարձրաձայնեցին  առօրյա կյանքում իրենց հանդիպած ընտանեկան բռնության դեպքերի ու դրանց առնչվող հասարակական կարծրատիպերի և վերաբերմունքի մասին։  

Դասընթացը ամփոփվեց ակտիվ հարց ու պատասխանների մթնոլորտում։  

 

 

Դասընթացը կազմակերպվել է «Ընտանեկան բռնություն քվիր զուգընկերների միջև» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Քաղաքացիական հասարակության համագործակցության, Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության և @Quarteera e. V. կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։