ԱՀԿ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԱՄՓՈՓԵՑԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2022 թվականի նոյեմբերի 4-ին աշխատանքային հանդիպման շրջանակներում ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի և Ռոբերտ Կոխի ինստիտուտի ներկայացուցիչները ամփոփեցին պետական և հասարակական կառույցների հետ ունեցած խորհրդակցությունների արդյունքները, որին մասնակցեց ՆՍՀԿ հաղորդակցման համակարգող, ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի օգնական Լևոն Չիլինգարյանը։
ԱՀԿ ներկայացուցիչները նշեցին, որ ՀԿ-ները ունեցել են ակտիվ մասնակցություն խորհրդակցությունների ընթացքում։
Խորհրդակցությունների ընթացքում վերհանվել էին ՄԻԱՎ-ի և վիրուսային հեպատիտների ոլորտում առկա բացերը, որոնց հասցեավորման համար ԱՀԿ ներկայացուցիչները հանդես եկան առաջարկությունների փաթեթի ներկայացմամբ շահագրգիռ կողմերին, մասնավորապես ոլորտը կարգավորող պետական կառույցներին։
Ավելի մանրամասն ԱՅՍՏԵՂ