ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՀԿ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

ՆՍՀԿ աշխատակիցները 2022 թվականի նոյեմբերի 3-ին կազմակերպության Երևան քաղաքի FriendlYerevan DropIn-ին կենտրոնում հանդիպեցին ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի և Ռոբերտ Կոխ ինստիտուտի (ՌԿԻ) փորձագետներին։  

Քննարկման թեման մեր երկրում վիրուսային հեպատիտների վիճակն ու դրանց արձագանքման միջոցառումներն էին։  

ՆՍՀԿ աշխատակիցները փորձագետներին ներկայացրին ՀՀ-ում վիրուսային հեպատիտների ոլորտում իրականացվող աշխատանքները, նվաճումներն ու բացերը, որոնք անհրաժեշտ է հասցեավորել, խոսեցին ծառայությունների տրամադրումը համայնքահեն և իրավունքահեն դարձնելու կարևորության մասին։