![](https://ngngo.net/wp-content/uploads/2022/11/ECOM_2022-3-scaled.jpg)
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿՈՄ-Ի ՀԵՏ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
2022 թվականի նոյեմբերի 3-ին աշխատանքային այցով Հայաստանում էին Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) աշխատակիցները, որոնք հանդիպում ունեցան նաև «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ԵԿՈՄ-ի ներկայացուցիչները ներկայացրին կոալիցիայի առաջիկա մի քանի տարիների ռազմավարական պլանը, ինչից հետո կողմերը քննարկեցին առկա համագործակցությունը ավելի խորացնելու հեռանկարը։