Գլոբալ Հիմնադրամի ներկայացուցիչները ՀԿ գրասենյակում
2022 թվականի նոյեմբերի 2-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ գրասենյակ էին այցելել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՏԲ-ի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ներկայացուցիչները։ ՀԿ-ի թիմը ԳՀ տարածաշրջանային պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինային ներկայացրին ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի շրջանակներում կատարվող աշխատանքները, ձեռքբերումները և մարտահրավերները, ինչպես նաև առկա խոչընդոտներն ու բացերը։
Քննարկվեցին մարդու իրավունքների հիմնական սկզբունքների վրա հիմնված կանխարգելման ծրագրերի, ինչպես նաև թիրախ խմբերի շրջանում շարունակական ծառայություններ մատուցելու կարևորությունը և առաջարակներն ու խնդիրները։