ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՆՉ, Կարողությունների զարգացման ԴԱՍԸՆԹԱՑ ԵրիՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է երիտասարդների մասնակցելու 3-օրյա արտագնա վերապատրաստման դասընթացի:
Նպատակը՝
Զարգացնել երիտասարդների կարողությունները և բարձրացնել վերջիններիս տեղեկացվածությունը ՄԻԱՎ-ին և ՁԻԱՀ-ին, դրան առնչվող ծառայությունների տրամադրման, ՄԻԱՎ-ի նախա- և հետ-կոնտակտային կանխարգելման ինչպես նաև առողջության իրավունքի վերաբերյալ;
Տևողությունը՝
Դասընթացը տեղի կունենա 2022թ․—ի նոյեմբերի 6—ից 8—ը:
Դասընթացի թեմաներն են՝
- ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորություն,
- ՄԻԱՎ-ի կանխարգելման մեթոդներ, փոխանցման ուղիներ,
- Առողջության իրավունք,
- Խարանից և խտրականությունից զերծ լինելու իրավունք,
- Ինքնաճանաչում,
- Հաղորդակցական հմտություններ,
- Կարիերայի զարգացում։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ գրականություն, ինչպես նաև գործնական հանձնարարություններ և խորհրդատվություն:
Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։ Դասընթացի մասնակցությունն անվճար է, կացության և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները։
Մասնակիցների տեղափոխումը կազմակերպվելու է Երևանից դեպի դասընթացի իրականացման վայրը։
Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր և տեղեկատվական փաթեթ:
Ինչպե՞ս դիմել
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2022 թ.-ի հոկտեմբերի 29—ը՝ դիմումի տեսակն ընտրելով Սեմինար/Դասընթացի մասնակցության հայտ, իսկ ծրագրի դաշտում՝ «Կարողությունների զարգացման դասընթաց երիտասարդների համար» բաժինը։