Ֆիլմի նկարահանման բաց մրցույթ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է ֆիլմի նկարահանման աշխատանքների մրցույթ։
Պաշտոն – Ֆիլմի նկարահանման աշխատանքներ իրականացնող
Սոցիալական հոլովակի թեման՝
Տրանս* անձանց գենդերային անցման միջամտությունների վերաբերյալ
Վայրը – Երևան, Հայաստան
Աշխատանքի նկարագրություն
Համագործակցելով ծրագրի աշխատակազմի հետ՝
— անցկացնել հարցազրույցներ տրանսգենդեր անձանց, իրավապաշտպանների, փորձագետների և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ,
— մշակել վիդեո-գաղափարները,
— իրականացնել մոնտաժը,
- Թարգմանել և տեղադրել ենթագրերը,
— խմբագրումներից և կազմակերպության նկատառումներով շտկումներից հետո կազմակերպությանը հանձնել պատրաստի ֆիլմ։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Աշխատանքային փորձ սցենարի կազմման, ֆիլմ/հոլովակներ պատրաստելու և խմբագրումներ կատարելու ոլորտներում,
- Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն,
- Ստեղծագործական մտածողություն, մտքերն իրագործելու և տեղ հասցնելու կարողություն,
- Ստեղծագործական արտադրանքը մանրակրիտ հղկելու պատրաստակամություն,
- Անգլերեն ենթագրերի ապահովում,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Հաղորդակցման հմտություններ։
Աշխատավարձը – Պայմանագրային
Տևողությունը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Դիմել կարող եք որպես անհատ, ինչպես նաև ստեղծագործական խմբով՝ վերոնշյալ ծառայություններից մեկը կամ մի քանիսն իրականացնելու համար։ Խրախուսելի է ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների դիմումը։
Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2022թ.-ի սեպտեմբերի 11—ը՝ դիմումի տեսակն ընտրելով Աշխատանքի ընդունման հայտ, իսկ հաստիքի համար նախատեսված դաշտում ընտրել «Հարցազրույց-ֆիլմի պատրաստման մասնագետ» կետը: