ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ / PR MANAGER

Պաշտոն — ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ / PR MANAGER

Տևողություն — 1 ամիս (փորձնական)` երկարացման հնարավորությունով

Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան

Հաստիքի նկարագրություն

Արտաքին հաղորդակցության հաստատում: Կազմակերպության մասին տեղեկատվության տրամադրում և գործունեության հանրայնացման ապահովում:

Հիմնական պարտականություններ

  • Մասնակցել Կազմակերպության հանրային կապերի ռազմավարության մշակմանը,
  • Մշակել և իրականացել հանրային կապերի ռազմավարության իրականացմանն ուղղված տարեկան գործողությունների պլան,
  • Թարմացնել և իրականացնել կազմակերպության արտաքին հաղորդակցության կանոնակարգը,
  • Աջակցել Կազմակերպության տեղեկատվական և ներկայացուցչական նյութերի պատրաստմանը,
  • Կազմակերպել ծրագրային տեղեկատվական միջոցներն ու միջոցառումները,
  • Պատրաստել Կազմակերպության տարեկան հաշվետվությունն ու վերջինիս ներկայացման միջոցառումը,
  • Կառավարել Կազմակերպության վեբ կայքն ու սոցիալական ցանցերը (Ֆեյսբուք, Ինստագրամ, ՅուԹուբ, Թվիթեր),
  • Պատրաստել և թարմացնել ԶԼՄ-ների կոնտակտային բազան, ապահովել մշտական կապ ԶԼՄ-ների հետ,
  • Ապահովել Կազմակերպության արտաքին ներկայացուցչությունը,
  • Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
  • Ներկայացնել կատարած աշխատանքի ամսական հաշվետվություն անմիջական ղեկավարին,
  • Ծանոթանալ և հետևել Կազմակերպության ներքին կանոնակարգերին/ ընթացակարգերին,
  • Անհրաժեշտության դեպքում ստանձնել Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն լրագրության, հանրային կապերի, կառավարման կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
  • Երիտասարդական և ոչ-ֆորմալ կրթության ոլորտներում փորձ,
  • Պլանավորման և ժամանակի կառավարման հմտություններ,
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Բարձր միջմշակութային հմտություններ,
  • Բանակցելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • Հաղորդակցման և հանրային խոսքի հմտություններ,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
  • Թվային գրագիտություն:

Գրաֆիկական ծրագրերի իմացությունը և ՀԿ ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն.

Աշխատավարձը  — Պայմանագրային

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈւՄԸ մինչև 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2022 թ.-ի օգոստոսի 5-ը՝ դիմումի տեսակն ընտրելով Աշխատանքի ընդունման հայտ, իսկ Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը դաշտում ընտրելով «Հանրային կապերի պատասխանատու / pr manager» հաստիքը։