«Խթանելով միգրանտների ընտանիքների սոցիալական բարօրությունը և զարգացումը Հայաստանում»

2022թ․-ի մայիսից «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն իրականացնում է «Խթանելով միգրանտների ընտանիքների սոցիալական բարօրությունը և զարգացումը Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանից մեկնած ժամանակավոր միգրանտների ընտանիքներին ու հատկապես կանանց սոցիալական ապահովությանը և կարողությունների զարգացմանը։

 

 Ծրագրի շրջանակներում վերոնշյալ խմբին պատկանող, ՀՀ Երևան քաղաքում և մարզերում բնակվող 50 ընտանիքներին տրամադրվել  են սննդի փաթեթների գնման կտրոններ և քարտեր, որոնց միջոցով վերջիններս կարողացել են սննդամթերք ձեռք բերել Երևան, Վանաձոր և Գյումրի քաղաքների սուպերմարկետներից։ 

 

 

Ծրագրի շրջանակներում նաև կազմակերպվում են միգրանտների կանանց կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ հետևալ թեմաներով՝

 

 

  • Բիզնեսի զարգացում և ձեռնարկատիրություն  
  • ՀԿ-ներ հիմնելու ընթացակարգ  
  • Ֆոնդահայթայթում  
  • Ծրագրերի մշակում և կառավարում, 
  • ՀՀ միգրանտների և նրանց ընտանիքների համար հասանելի պետական ծրագրեր, 
  • Կանանց իրավունքներ, 
  • Գենդերային հավասարություն, 
  • «Ֆեմինիստական առաջնորդություն

  

 

 

Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել BEARR տրեստի կողմից տրամադրված  դրամաշնորհի շրջանակներում։