Մենք ԼԳԲՏ քրիստոնյա խմբերի եվրոպական ֆորումի պաշտոնական անդամ ենք
2022 թվականի մայիսի 28-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն պաշտոնապես դարձավ ԼԳԲՏ քրիստոնյա խմբերի եվրոպական ֆորումի (այսուհետ՝ Ֆորում) անդամ կազմակերպություն։
ՀԿ ներկայացուցիչ Արման Սահակյանը ներկա է գտնվել Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվող ֆորումի հերթական ամենամյա հավաքին, որտեղ ներկայացրել է կազմակերպությունը և քրիստոնյա ԼԳԲՏ անձանց հայկական նորաստեղծ խումբը։ Քվեարկության արդյունքում մեր կազմակերպությունը ստացել է 100% ձայն` ֆորումի անդամ դառնալու համար։
Հանդիպման ընթացքում Արման Սահակյանը ներկայացրել է նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյա խմբերի ֆորումի նպատակները, ֆորումի չեղարկումը Հայաստանում դեռևս 2018 թվականին և 2023 թվականին Նիդեռլանդների Վենլո քաղաքում կայանալիք ամենամյա հավաքը։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն իր երախտագիտությունն է հայտնում ԼԳԲՏ քրիստոնյաների խմբերի եվրոպական ֆորումին վստահության և ներառականության համար՝ հավատալով, որ հավասարությունն ու արդարությունը պետք է խթանվեն կյանքի բոլոր բնագավառներում, և ոչ ոք, ներառյալ ԼԳԲՏ+ հավատացյալ մարդիկ, չպետք է անտեսվեն: