ՖՈԿՈՒՍ ԽՄԲԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԹԻՐԱԽ ԽՄԲԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

2022թ․ Մայիսի 10-ին տեղի ունեցան Հայաստանում ՄԻԱՎ-ի ծառայությունների պետական ֆինանսավորման անցումային պլանում թիրախ խմբերի (ՏՍՏ, ԿՍԿ, տրանս*) կարիքների գնահատման ֆոկուս խմբային քննարկումներ, որոնք կազմակերպել էր «Նոր  Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) «Վնասի նվազեցման եվրասիական կոալիցիայի» (EHRA) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ապահովելով  անցումային շրջանում ՄԻԱՎ-ի և ՏԲ-ի ծառայությունների կայունությունը  Հայաստանում թիրախ խմբերի համար» ծրագիրի շրջանակներում։

 

 

ՏՍՏ, ԿՍԿ և տրանս* անձանց շրջանում Ֆոկուս խմբային քննարկումները համապատասխանաբար վարում էին Լևոն Չիլինգարյանը, Օլյա Նալբանդյանը և Մոնիկա Սարկիսյանը։

 

ՖԽՔ-ի նպատակն էր հավաքել ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների ոլորտում խոցելի խմբերի կարիքները, առաջնահերթությունները, որպեսզի դրանց հիման վրա մշակվի առաջարկությունների փաթեթ՝ անցումային պլանում ներառելու և թիրախ խմբերի ձայնը լսելի դարձնելու համար։ Ստացված տվյալները օգտագործվելու են՝ ուսումնասիրելի համար, թե որքանով են տրամադրվող ՄԻԱՎ-ի ծառայությունները համապատասխանում թիրախ խմբերի կարիքներին։