ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-Ն աշխատանքի է հրավիրում փորձագետների հետևյալ թեմաներով դասընթացներ անցկացնելու նպատակով։
Դասընթացների նպատակն է
Զարգացնել ՀՀ ժամանակավոր/աշխատանքային միգրանտների կանանց կարողությունները բիզնեսի զարգացման, ձեռնարկատիրության, ՀԿ հիմնելու ընթացակարգերի, Ֆոնդահայթայթման և ծրագրերի մշակման ու կառավարման վերաբերյալ։
Պաշտոն
- «Բիզնեսի զարգացում և ձեռնարկատիրություն» թեմայով փորձագետ
- «Ինչպես հիմնել ՀԿ-ներ» թեմայով փորձագետ,
- «Ֆոնդահայթայթում» թեմայով փորձագետ,
- «Ծրագրերի մշակում և կառավարում» թեմայով փորձագետ,
Դասընթացի տևողությունը — 2022թ․-ի հունիսի 30-ը մինչև հուլիսի 1-ը
Աշխատանքի նկարագրություն
- Կազմել դասընթացի մոդուլ՝ ներառելով տեսական և գործնական հատվածներ,
- Պատրաստել սահիկահանդես (սլայդ) ՝ ներկայացնելով համապատասխան թեման իր բոլոր կոմպոնենտներով,
- Վարել դասընթաց մասնակիցների շրջանում և ներկայացնել համապատասխան հաշվետվություն։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Հաղորդակցական հմտություններ;
- Համապատասխան ոլորտում կրթության կամ վերապատրաստումների առկայությունը կդիտվի որպես առավելություն;
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Ստեղծագործական ջիղ։
Աշխատավարձը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև հունիսի 10-ը՝ դիմումի տեսակն ընտրելով Աշխատանքի ընդունման հայտ, իսկ հաստիքի համար նախատեսված դաշտում նշելով համապատասխան փորձագետի հաստիքը։