ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԼՈՎԱԿԻ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է սոցիալական հոլովակի մշակման, նկարահանման, սցենարի կազմման աշխատանքների մրցույթ։ 

 

Պաշտոն – Սոցիալական հոլովակի/ների պատրաստման ծառայություններ իրականացնող 

 

Սոցիալական հոլովակի/ների թեմաները՝

  • ՄԻԱՎ-ի համաճարակի վերահսկման համատեքստում խարանի և խտրականության հետևանքները ՏՍՏ-անձանց վրա
  • ՄԻԱՎ-ի համաճարակի վերահսկման համատեքստում խարանի և խտրականության հետևանքները կոմերցիոն սեռական ծառայություններ մատուցող անձանց վրա

 

Վայրը – Երևան, Հայաստան 

 

Աշխատանքի նկարագրություն 

Համագործակցելով ծրագրի աշխատակազմի հետ՝ 

— կազմել հոլովակի սցենար, 

— մշակել վիդեո-գաղափարներ, 

— պատրաստել անիմացիա, ինֆոգրաֆիկա հոլովակի մի հատվածի կամ ամբողջական հոլովակի համար, 

— իրականացնել նկարահանումներ, 

— անհրաժեշտության դեպքում ընտրել դերասաններին և նրանց գործողությունները համապատասխանեցնել սյուժեին, 

— կազմակերպել մոնտաժը, 

— խմբագրումներից և կազմակերպության նկատառումներով շտկումներից հետո կազմակերպությանը հանձնել պատրաստի հոլովակ։ 

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ 

  • Աշխատանքային փորձ սցենարի կազմման, ֆիլմ/հոլովակներ նկարահանելու և խմբագրումներ կատարելու ոլորտներում,
  • Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն, 
  • Ստեղծագործական մտածողություն, մտքերն իրագործելու և տեղ հասցնելու կարողություն, 
  • Ստեղծագործական արտադրանքը մանրակրիտ հղկելու պատրաստակամություն, 
  • Անգլերեն ենթագրերի ապահովումը կդիտվի որպես առավելություն,
  • Թիմում աշխատելու ունակություն, 
  • Հաղորդակցման հմտություններ։ 

 

Աշխատավարձը – Պայմանագրային 

 

Տևողությունը — Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը —  Դիմել կարող եք որպես անհատ, ինչպես նաև ստեղծագործական խմբով՝ վերոնշյալ ծառայություններից մեկը կամ մի քանիսն իրականացնելու համար։ Խրախուսելի է ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների դիմումը։ 

Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2022թ.-ի  հունիսի 15—ը՝ դիմումի տեսակն ընտրելով Աշխատանքի ընդունման հայտ, իսկ հաստիքի համար նախատեսված դաշտում ընտրել «Սոցհոլովակի նկարահանման աշխատանքներ իրականացնող մասնագետ: