ՓՈՐՁԱԳԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ)-ն հայտարարում է փորձագետի բաց մրցույթ՝ Հայաստանում սեքս աշխատանքին առնչվող արդարադատական համակարգի վերաբերյալ գրասեղանային ուսումնասիրություն (desk-based research) իրականացնելու համար։

 

Փորձագետի հիմնական պարտականությունները

Փորձագիտական աշխատանքը պետք է ներառի հետևյալ գործողությունները՝

 

  1. Ուսումնասիրել և զեկույցում ներառել տեղեկություն Հայաստանում սեքս աշխատանքին առնչվող արդարադատական համակարգի (ոչ թե հենց սեքս աշխատանքի) վերաբերյալ։
  2. Ուսումնասիրել Հայաստանում սեքս աշխատանքին առնչվող օրենսդրական դաշտը։
  3. Գրասեղանային հետազոտության հիման վրա կազմել զեկույց։

Հետազոտությունը պետք է իրականացվի հայերենով։

 

 

Ժամանակացույց

  • Տեխնիկական բնութագիրը պետք է իրականացվի մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը։
  • Հետազոտության նախնական տարբերակը պետք է ուղարկվի ՆՍՀԿ-ին մինչև 2022 թվականի սեպտեմբերի 10-ը՝ դիտարկումների և մեկնաբանությունների համար։

 

Ծառայությունների վճարը

 

Տեխնիկական բնութագրի աշխատանքը իրականացնելու համար փորձագետի վարձատրության չափը որոշվելու է մրցույթի ամփոփման ընթացքում։

 

Գնահատումը

Դիմումների գնահատումը իրականացնելու է ՆՍՀԿ Խորհրդակցական խորհուրդը։

  

 

Պահանջվող որակավորումները և հմտությունները

  • Գրասեղանային հետազոտություններ իրականացնելու աշխատանքային փորձ,
  • Հարցաշարերի, զեկույցների և այլ փաստաթղթերի կազմման հմտություններ,
  • Ոլորտում կատարված ուսումնասիրությունները նախընտրելի են,
  • Անգլերեն և ռուսերեն փաստաթղթեր կարդալու կարողություն։

 

Ինչպե՞ս դիմել

Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈւՄԸ մինչև 2022 թվականի հունիսի 24-ը՝ «Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը» դաշտում նշելով «Գրասեղանային ուսումնասիրության փորձագետ»։