ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

 

2022 թվականի մարտի 24-ին տեղի ունեցավ «Գենդերային ինքնության ճանաչումը Հայաստանում» խորագրով հանդիպում-քննարկումը, որը կազմակերպվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Խթանելով տրանս* անձանց առողջության իրավունքը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։

 

Հանդիպում-քննարկմանը մասնակցում էին դիվանագիտական, պետական և հասարակական ոլորտի, տրանս* անձանց հետ աշխատող ՀԿ-ների և տրանս* համայնքի ներկայացուցիչներ։

 

Հանդիպման սկզբում բացման խոսքով հանդես եկավ կազմակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, որը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց հրավերը ընդունելու և ներկա գտնվելու համար՝ մաղթելով արդյունավետ քննարկում:

 

 

 

 

Բացման խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը, որը չափազանց կարևորեց բազմակողմանի արդյունավետ համագործակցությունը, որպես արդյունք ստացված հրաշալի օրենքի նախագիծը, որը պետք է ադվոկացիայի շնորհիվ հասցնել որոշում կայացնողներին։

 

Այնուհետև զեկույցով հանդես եկավ ծրագրի տեղական փորձագետ իրավաբան Շուշան Խնկոյանը, որը ներկայացրեց «Գենդերի իրավական նշումի փոփոխման մասին» օրենքի նախագիծը իր հիմնավորումներով։ Օրենքի նախագծով կարգավորվում են  գենդերի մասին նշումի փոփոխման, ինչպես նաև այդ գործընթացում պետական գրանցումների համար պատասխանատու մարմնի ստեղծման կարգը։

 

 

Նախագիծը մշակվել է Հայաստանում ոլորտային ՀԿ և տրանս* համայնքի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի անդամների հետ քննարկումների, ինչպես նաև միջազգային փորձի ու միջազգային փորձագետի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա։

 

 

 

 

 

Հանդիպումը անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում, մասնակիցները նշեցին օրենքի նախագծի հրատապության և այն կյանքի կոչելու կարևորության մասին, պայմանավորվեցին համատեղ քայլեր ձեռնարկել այն շահագրգիռ կողմերին ներկայացնելու և ընդունելու ուղղությամբ։